Անաստասիա Վոլոչկովան պատրաստ է ներել Չերմեն Ձոտովին, ով, ըստ ամենայնի, արել է բալետի պարուհու մասնակցությամբ լուսանկարներն ու համացանցում տեղադրել։ Վոլոչկովան հայտնել է, որ պատրաստ է հետ վերցնել բողոքը, եթե գործարարը փոխհատուցում վճարի։ Ստացված միջոցներն աստղը ծրագրում է ծախսել նոր շոու-ծրագրի վրա։

«Այժմ նա ստիպված է իր գրպանից 10 մլն դոլար դուրս բերել՝ ինձ հասցված բարոյական վնասը փոխհատուցելու համար։ Ինձ հիմա նոր շոու է հարկավոր։ Եվ 10 մլն դոլարը որպես ներողություն ես կընդունեմ։ Նա իրեն ներկայացնում է որպես ձեռնարկատեր, նշանակում է՝ գումար պետք է լինի։ Լավ, եթե նա աղքատ է, ես 10 մլն ռուբլուն էլ համաձայն եմ»,-հայտարարել է պարուհին Star Hit-ի հետ հարցազրույցում։









































