Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Երևան քաղաքի պարագայում մեկ միասնական դատարան ունենալը արդարացի, բայց կարճաժամկետ լուծում է

«Երևան քաղաքի պարագայում մեկ միասնական դատարան ունենալը արդարացի լուծում է։ Առանձին վարչական շրջանների ծանրաբեռնվածությունը երբեմն համաչափ չէ։ Մի վարչական շրջանում հանցագործությունները կարող են շատ լինել, մյուսում՝ քիչ։ Օբյեկտիվ պատճառներով կարող է գործերի անհամաչափ բաշխում լինել։ Իսկ մեկ միասնական առաջին ատյան ունենալու դեպքում այդ խնդիրը կլուծվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ հավելելով, որ գործուղումների միջոցով այդ համաչափությունը պահպանելը բավական անհաջող լուծում է։

Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այս քայլը պատճառաբանում է նրանով, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները, ինչպես նաև բեռնաթափում են դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից:

Գևորգ Դանիելյանի խոսքերով՝ մեկ միասնական դատարան ունենալով, խնդիրն ամբողջական չի լուծվում, բայց համարվում է՝ ողջամիտ լուծում է, առանց հաստիքներ ավելացնելու, եղած հաստիքներով փորձ է արվում խնդրին լուծման առավել խելամիտ տարբերակ առաջարկել։ «Ես ողջունում եմ»,- ասաց Դանիելյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ դատարանների ներկայիս կառուցվածքը գալիս է խորհրդային իրավական և դատական համակարգից։ Յուրաքանչյուր շրջան ուներ իր դատարանը։ «Եթե հիշում եք, մոտ 8 տարի առաջ մենք էլ ունեինք և՛ համայնքային դատարաններ, և՛ Կենտրոնի դատարան, որը հիմնականում սպասարկում էր Երևանի առավել բարդ գործերը։ Այսինքն՝ ոչ թե սխալ ճանապարհով ենք գնացել և հիմա ուղղում ենք, այլ դա եղել է ավանդաբար փոխանցված համակարգ, որի վերլուծությունը իսկապես բերում է այն համոզման, որ, այո, կարելի է վերանայել դատական մարմինների համակարգը։ Եվ դրա համար ոչ մի արգելք չկա»,- ասաց Դանիելյանը։

Մեր դիտարկմանը, թե ժամանակ անց մենք նորից չենք բախվելու այդ միասնական դատարանի ծանրաբեռնվածության խնդրին, Դանիելյանը նշեց, որ պարզապես պետք է ծանրաբեռնվածության համաչափ բաշխում իրականացնել, որի արդյունքում մենք կունենանք հավասար ծանրաբեռնվածությամբ դատավորներ, գործերն ավելի արագ կքննվեն, ավելի արդյունավետ կքննվեն։ «Եթե նորից ծանրաբեռնվածություն լինի, բնականաբար, կդրվի հաստիքների ավելացման հարցը, բայց իմ խորին համոզմամբ՝ հաստիքների ավելացման հարցը ամենավերջին հարցն է։ Մինչև դու կառուցվածքային լրջագույն բարեփոխումներ չանես, չես կարող համարժեք պատկերացում ունենալ, թե կոնկրետ որքան հաստիք է անհրաժեշտ։ Ընթացակարգեր կարող են փոխվել, արագացված դատավարությունները կարող են մեծ տարածում գտնեն, գործերն ավելի արագ քննվեն։ Խնդիրներ կան, բայց այս պահին լուծումները ողջամիտ են։ Լավ է, որ հաստիքների հարցը համարվում է ոչ այդքան հրատապ»,- եզրափակեց Դանիելյանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքերով՝ ակնհայտ տպավորություն կա, որ մեկ միասնական առաջին ատյանի դատարան ստեղծելով փորձ է արվում թոթափել կոնկերտ մի քանի դատարանների բեռը։ «Փորձ է արվում բաշխել գործերը ոչ թե ըստ շրջանների, այլ դատավորների մեջ։ Իմ համոզմամբ՝ սա ժամանակավոր լուծում է լինելու և այն էֆեկտը չի ունենալու, որը դրվել է դրա հիմքում։ Ավելի խորքային է պետք մոտենալ՝ հասկանալու համար, թե ինչու են գործերն այդքան կուտակվել։ Մնացած առումով՝ մեկ միասնական դատարան դառնալը ինչի կհանգեցնի, ժամանակի խնդիր է։ Ժամանակ անց պարզ կդառնա՝ դա դրական է, թե բացասական։ Բայց նպատակն ակնհայտորեն դատարանների բեռը թեթևացնելն է»,- նշեց Վարոսյանը՝ հավելելով, որ ժամանակ անց մենք ականատես կլինենք, որ դատարանների բեռը, ծանրաբեռնվածությունը մի փոքր է թեթևացել, կարձանագրենք, որ խնդիրը չի լուծվել։ «Կարճ ժամանակ անց ծանրաբեռնվածությունը գալու է այն մակարդակի վրա, ինչ հիմա է»,- նշեց Վարոսյանը։

Մեր դիտարկմանը, թե տվյալ պարագայում ծանրաբեռնվածության թոթափման ինչ ավելի լավ մեխանիզմներ, ճանապարհներ պետք է ընտրվեն, որ ավելի արդյունավետ լինի, փաստաբանն արձագանքեց. «Պետք է մտածել օրենսդրական մեխանիզմներ վեճերը միջդատակակ կարգով լուծելու համար»։ «Արդեն ժամանակն է դատավարության ընթացքին այլ կերպ մոտենալը, որպեսզի ստիպված չլինենք անցնել այն ժամանակատար, երկար դատավարություններով, որը որ հիմա է»,- եզրափակեց Երվանդ Վարոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում