Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Ղրիմն ու Ղարաբաղը. ինչու է Հայաստանը դեմ քվեարկում ՄԱԿ-ի բանաձևերին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հերթական բանաձևն է ընդունվել Ղրիմի խնդրի վերաբերյալ: Ղրիմի ինքնավար մարզում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների վիճակի մասին բանաձևը դատապարտում է Ղրիմի տարածքում արձանագրված մարդու իրավունքների խախտումները և այդ շրջանում «Ռուսաստանի Դաշնության օրենքների, իրավասության և կառավարման անօրինական հաստատումը»: Հաստատելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտության փաստը՝ բանաձևը ճանաչում է Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի մի մասը «օկուպացրած» պետություն: Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 70 երկիր, 76-ը ձեռնպահ են մնացել, իսկ դեմ քվեարկել է 26 երկիր: Դեմ քվեարկող պետությունների թվում է նաև Հայաստանը՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի և մի շարք այլ երկրների հետ միասին:

Օբյեկտիվ իրականություն

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանը նման դիրքորոշում է ցուցաբերում 2014 թ. Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնությանը միացնելուց հետո: Եվ գրեթե յուրաքանչյուր նմանատիպ քվեարկությունից հետո քիչ չեն լինում քննադատությունները պաշտոնական Երևանի հասցեին, թե Հայաստանը Ուկրաինայի հետ կապված հարցերում սպասարկում է Ռուսաստանի շահերը: Եվ, բնականաբար, այս իրադարձություններն ազդում են նաև Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների վրա: Ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը, օրինակ, նախորդ տարվա նոյեմբերին Ղրիմի հարցով նմանատիպ քվեարկությունից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանի այդ քվեարկությունը «ծանր հետևանքներ է ունենալու»: Վերջին մեկ տարվա ընթացքում հայ-ուկրաինական հարաբերություններում կտրուկ հետընթաց, կարծես թե, չի նկատվել, բայց փաստ է այն, որ Ուկրաինան իջեցրել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և մի քանի տարի է, ինչ Հայաստանում չունի դեսպան: Այդ երկիրը Հայաստանում ներկայացնում է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Այլ հարց է, որ նման տեսակետը, թե Հայաստանը դեմ է քվեարկում Ղրիմի «օկուպացման» մասին բանաձևերին՝ ելնելով Ռուսաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններից, կարող է ամբողջովին չարտացոլել Հայաստանի այս կեցվածքի իրական պատճառները: Հիշենք, որ Հայաստանն ունի իր կոնֆլիկտը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, և ի տարբերություն Ուկրաինայի՝ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ ունի հակամարտության կարգավորման մասին: Իհարկե, Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները շատ տարբեր են թե՛ իրենց պատմությամբ, թե՛ կարգավորման ձևաչափերով և թե՛ մի շարք այլ ձևաչափերով, և դրանք իրար հետ համեմատելը ճիշտ չէ, բայց ամեն դեպքում փաստ է, որ եթե Հայաստանը կոնֆլիկտների կարգավորման հարցում շեշտը դնում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, ապա Ուկրաինան և Ադրբեջանը հայտարարում են, թե կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, և սա, բնականաբար, առաջացնում է քաղաքական որոշակի տարաձայնություններ երկու երկրների միջև: Ուկրաինան իր հերթին ոչ միայն տարիներ շարունակ զենք է մատակարարել Ադրբեջանին, այլև ղարաբաղյան հարցում բացահայտորեն պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը: Եվ պետք է ենթադրել, որ Ուկրաինայի ղեկավարության նման պահվածքը կարող էր ազդել Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշման վրա: Եվ շատ փորձագետներ, հաշվի առնելով այս օբյեկտիվ հակադրությունը, խորհուրդ են տալիս անել այնպես, որպեսզի երկու երկրների՝ կոնֆլիկտների հետ կապված սկզբունքային դիրքորոշումները չազդեն երկկողմ հարաբերությունների վրա: Ամիսներ առաջ նման տեսակետ հայտնեց ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը կամ Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշումը չպետք է ազդեն Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների վրա:

Հանուն Ռուսաստանի՞, թե՞ Ղարաբաղի

Խոսելով հարցի մասին Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դեմ քվեարկելով Ղրիմի հարցի մասին բանաձևին՝ «Հայաստանը կատարել է իր դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ»:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը ևս Հայաստանի դիրքորոշումը պայմանավորում է առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերությունների հանգամանքով, բայց նաև ավելացնում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի քվեարկությունը համընկնում է Հայաստանի մոտեցումներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Ղարաբաղը Ղրիմին նույնացնելը կարող է ծանր հետևանքներ ունենալ

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանի հետ:

– Պարոն Իգիթյան, ինչո՞ւ է Հայաստանը դեմ քվեարկում Ղրիմի մասին բանաձևերին: Սա միայն հայ-ռուսական հարաբերություններով է պայմանավորված, թե՞ ավելի սկզբունքային հարցեր կան, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդիրը և կոնֆլիկտների կարգավորման Հայաստանի տեսլականը:

– Նախ, պետք է հասկանանք՝ ինչ հարց է քննարկվում, և այստեղ հարցը Ռուսաստանը չէ: Ես համոզված եմ, որ Հայաստանը քվեարկել է այն իներցիայով, որ պետք է բոլոր հարցերում Ռուսաստանի կողքը կանգնի՝ անկախ այն հանգամանքից, թե հարցն ինչի մասին է և ինչպես դա կազդի Հայաստանի միջազգային համբավի վրա: Հայաստանը մտավախություն ունի, թե Ռուսաստանը կպատժի, բայց մենք տեսնում ենք այլ երկրների: Տեսնում ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան երբեք Ռուսաստանի օգտին չի քվեարկում այդ հարցում: Դրանք այն երկրներն են, որոնց հետ Ռուսաստանն ավելի լավ հարաբերություններ ունի: Ինձ թվում է՝ այսպիսի հարցերում Հայաստանը, նախ, պետք է բովանդակության մեջ խորանա՝ հասկանանք, թե ինչ է կատարվում, և կոնկրետ այս հարցում, կարծում եմ, ճիշտ չէր Ռուսաստանի օգտին քվեարկելը՝ զուտ քծնանքի կամ այլ նպատակներից ելնելով:

– Կարծում եք՝ այս քվեարկությունը կարող է բացասական հետևանքնե՞ր ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության, նաև Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա:

– Նախքան քաղաքական հետևանքներին անցնելը՝ պետք է հասկանանք այն, ինչ կատարվեց: Խախտվեց միջազգային իրավունքը Ռուսաստանի կողմից, և Ռուսաստանը, օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, զորք է մտցրել Ղրիմ և անօրինական ձևով Ուկրաինայի տարածքից մի կտոր միացրեց իր տարածքին: Դա շատ նման է վերջերս Իսրայելի պաշտպանության նախարարի կողմից արված հայտարարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին: Նա մի կողմից ակնարկում է, որ ցեղասպանություն, իհարկե, եղել է, բայց մյուս կողմից ասում է, որ իրենք չեն կարող վտանգի տակ դնել Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները: Գոնե այս հարցում մարդը ավելի ազնիվ է, քան Հայաստանը՝ ՄԱԿ-ի քվեարկության հարցում: Մենք իրոք կարծում ենք, որ Ռուսաստանն իրավունք ունե՞ր զորք մտցնել և զենքի սպառնալիքի տակ անօրինական հանրաքվե անցկացնել Ղրիմում: Հայաստանում մարդիկ կան, ովքեր կարծում են, թե Ղրիմի միացումը Ռուսաստանին կարող է օգնել Ղարաբաղի հարցի լուծմանը, բայց դա այդպես չէ: Մենք տեսնում ենք քաղաքակիրթ միջազգային հանրության վերաբերմունքը Ղրիմին, և եթե Հայաստանը փորձի նույնացնել Լեռնային Ղարաբաղի հարցը Ղրիմի հարցին, ապա նույն վերաբերմունքը կունենանք միջազգային հանրության կողմից մեր հանդեպ: Իսկ վերջին 3-4 տարվա փորձը ցույց է տալիս, որ միշտ Ռուսաստանի կողքին կանգնելու և ի վնաս մեզ քվեարկելու քաղաքականությունը ոչ մի օգուտ չի տալիս հայ-ռուսական հարաբերություններին:

– Ամեն դեպքում, եթե օբյեկտիվորեն նայենք հարցին, նման քվեարկությունը որևէ կապ չունի՞ Հայաստանի ազգային շահերի հետ: Որքանո՞վ է արդարացի ուկրաինացիների դժգոհությունը Հայաստանից, այն դեպքում, երբ Ուկրաինան էլ Ղարաբաղի հարցում բացահայտորեն պաշտպանում է Ադրբեջանին:

– Եթե Հայաստանը նույնացնի Ղրիմը Լեռնային Ղարաբաղին, պարզ է, որ Ուկրաինան, Ադրբեջանը և արդեն նաև Վրաստանը կարող են միավորվել և ասել, որ այս բոլոր հիմնախնդիրները նման են, և մի կողմից՝ Ռուսաստանն է «օկուպացրել», բայց մյուսը «օկուպացված է» Հայաստանի կողմից: Հարցն այն է, որ ոչ թե պետք է փնտրես խմբակային մոտեցումներ՝ կապված տարբեր կոնֆլիկտների հետ, այլ փորձես ճիշտ ներկայացնել քո կոնֆլիկտը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն իր մեթոդաբանությամբ որևէ կապ չունի Ղրիմի հետ: Եթե փորձենք նմանատիպ կոնֆլիկտներ գտնել, ապա Ղարաբաղի հարցը մի քիչ նման է Կոսովոյին՝ այն էլ միայն մի տարրով, որ թե՛ Կոսովոյում, թե՛ Լեռնային Ղարաբաղում տեղական բնակչության անվտանգության խնդիր կար և կա, և միջազգային հանրությունը, Կոսովոյի անկախությունը ճանաչելուց բացի, այլ տարբերակ չի գտել Կոսովոյի բնակչության անվտանգության հարցը լուծելու համար: Բայց Հայաստանը երբեք Կոսովոյի հարցում միջազգային հանրության հետ միասին չի քննարկել այդ հարցը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ուկրաինա հարաբերություններին, ապա, իհարկե, հարաբերություններն այդպիսին պետք է լինեն, եթե ամենակարևոր հարցում Հայաստանը միշտ պաշտպանում է Ղրիմի անեքսիան: Եղել են ժամանակներ, երբ Հայաստանը և Ուկրաինան լավ հարաբերություններ են ունեցել: Հայաստանը չեզոք դիրք ուներ շատ հարցերում, և Ուկրաինան ընդհանուր առմամբ պաշտպանում էր Մինսկի խմբի գործընթացը: Հիմա ունենք այն, ինչ ունենք:

– Դուք նշեցիք, որ Վրաստանը ևս տարածքային ամբողջականության խնդիր ունի, և նմանատիպ տարաձայնություններ առաջանում են նաև Վրաստանի հետ, բայց, նախ, Վրաստանն ավելի զուսպ կեցվածք է ցուցաբերում, երկրորդը՝ հայկական և վրացական կողմերը փորձում են ըմբռնումով մոտենալ միմյանց դիրքորոշումներին Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերում: Ինչպե՞ս կարելի է շրջանցել այս տարաձայնություններից Ուկրաինայի հետ հարաբերություններում:

– Եկեք դիվանագիտությունը և քաղաքականությունը դնենք մի կողմ: Մենք տեսնո՞ւմ ենք օրինականություն Ղրիմը Ռուսաստանին միավորելու հարցում: Նախ այս հարցը պետք է քննարկենք: Հասկանում եմ, որ կան շահեր, մտավախություններ և այլն, բայց հարցը պետք է գոնե արդար լինի: Երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը Հյուսիսային Կորեային դիկտատուրական երկիր, մենք չենք կարող ասել՝ դա նորմալ երկիր է, ինչպես որ Ռուսաստանն է ասում:

Ես հասկանում եմ՝ ինչու է Հայաստանն այդպես վարվում: Համաձայն չեմ, բայց հասկանում եմ: Սակայն այն նպատակը, որ իրենց առջև դրել են Հայաստանի իշխանությունները՝ անընդհատ պաշտպանել Ռուսաստանին, իր արդյունքը չի տալիս: Եթե այս քաղաքականությունը արդյունք չի բերում, ուրեմն այն պետք է փոխել:

Երբ ասում եմ՝ ամբողջ աշխարհը, նկատի ունեմ քաղաքակիրթ մասը, որը փորձում է հասկանալ՝ այնտեղ ինչ է տեղի ունեցել: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն 27-29 տարի զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հարցով, և եթե այնտեղ «օկուպացման» նշույլ լիներ, ապա Մինսկի խումբ չէր ստեղծվի, նախագահները, այդ թվում՝ Ռուսաստանի, հայտարարություններ չէին անի, որ այդ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում և այլն: Պարզապես հարցը կդնեին ՄԱԿ-ում, կասեին՝ «օկուպացրել է», «ագրեսոր է», «դուրս եկեք» և այսպես շարունակ: Արցախի Հանրապետության նախագահը իր անձնագրով այցելում է ԱՄՆ, եվրոպական երկրներ, հանդիպում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Մինսկի խումբն անընդհատ քննարկում է հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, և այն մարմինները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հարցով, «օկուպացիայի» հարց ընդհանրապես չեն դնում: Հիմա նայեք Ղրիմի հարցին: Ղրիմի պաշտոնյաները ոչ միայն չեն կարող դուրս գալ Ռուսաստանի սահմաններից, այլ նույնիսկ պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից են եղել այդ հարցին: Արգելք է դրվել նրանց վիզաներ տրամադրելու, դրսում բանկային հաշիվներ ունենալու վրա: Հարցերը շատ տարբեր են: Եվ նորից եմ կրկնում՝ եթե Հայաստանը շարունակի անվերապահորեն Ռուսաստանի կողքը կանգնել և մտածել, թե պաշտպանելով Ղրիմը՝ պաշտպանում է Ղարաբաղը, մի օր միջազգային հանրությունը կնույնացնի այդ հարցերը, և Լեռնային Ղարաբաղը, որն այսօր չի համարվում «օկուպացված» Հայաստանի կողմից, մի օր ստորակետով կդրվի Ղրիմի հարցի կողքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում