Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի քվեարկությունը ծանր հետևանքներ է ունենալու. Սերգեյ Գերասիմչուկ

Նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական և մշակույթի հարցերի հանձնաժողովի նիստում Ղրիմի հարցով քվեարկությունը հերթական անգամ սրել է Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները: Հայաստանի ներկայացուցիչը, 22 այլ երկրների հետ միասին, դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով առաջարկվում է մարդու իրավունքների վիճակի մոնիթորինգ անցկացնել թերակղզում: Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 73 երկրներ, դեմ քվեարկած երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Սերբիան, Կուբան և այլն: Վերջիններիս դիրքորոշումը, հատկապես հետխորհրդային մի քանի երկրների քվեարկությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Կիևում: Ուկրաինայի Գերագույն ռադայում պատգամավորները քննադատություն են հնչեցրել նաև Հայաստանի հասցեին՝ սպառնալով դիվանագիտական հարաբերությունների վատթարացմամբ:

Ինչպե՞ս կազդի այս զարգացումը Հայաստանի և Ուկրաինայի՝ վերջին տարիներին Ղրիմի հիմնախնդրի պատճառով անկում ապրող հարաբերությունների վրա:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը կարծիք է հայտնում, որ դիվանագիտական հարաբերությունները ավելի կվատթարանան, քանի որ Ղրիմի հարցը սկզբունքային նշանակություն ունի Կիևի համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինան ներկայումս դեսպան չունի Երևանում: Այդ երկիրը Հայաստանում առայժմ ներկայացնում է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Պիխուլյան: Սերգեյ Գերասիմչուկն իր հերթին արձանագրում է՝ այս փաստն ինքնին ազդակ է պաշտոնական Երևանին:

 

– Պարոն Գերասիմչուկ, ո՞րն է Ձեր ընդհանուր մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նշված զարգացումները հայ-ուկրաինական հարաբերությունների համար:

– Քվեարկությունը, որի մասին խոսում եք, առաջին հերթին՝ վնասել է Ուկրաինայի և Բելառուսի հարաբերությունները: Ես նշում եմ սա՝ որպես օրինակ, քանի որ սա շատ կարևոր օրինակ է: Երբ Բելառուսը փորձեց արգելափակել քվեարկությունը, այնուհետև դեմ քվեարկեց ուկրաինական բանաձևին, երեկ ես լսեցի Գերագույն ռադայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որը նշեց՝ եթե Բելառուսը նույն ձևով քվեարկի նաև Գլխավոր վեհաժողովում, ապա հանձնաժողովը հարց կբարձրացնի, որ Բելառուսն այլևս չի հանդիսանում հարթակ Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունների քննարկման համար, քանի որ Բելառուսը հանդես է գալիս որպես Ռուսաստանի Դաշնության դաշնակից:

Զարգացումները համանման կլինեն նաև Հայաստանի հետ հարաբերություններում, քանի որ պաշտոնական Կիևը շատ նյարդային է ընդունում ցանկացած քվեարկություն, որը տեղի է ունենում կա՛մ Ռուսաստանի ազդեցության տակ, կա՛մ կասկածի տակ են դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ուստի արձագանքում է համապատասխան ձևով:

Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը կարելի է բացատրել կա՛մ Ռուսաստանից Հայաստանի կախվածությամբ, կա՛մ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրված ճնշմամբ, բայց եկեք անկեղծ լինենք՝ Հայաստանը միակ երկիրը չի, որը գտնվում է այդպիսի ճնշման տակ:

Համենայն դեպս, եթե Հայաստանը ձեռնպահ մնար, դա ցույց կտար, որ նա փոխզիջում է փնտրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, բայց քանի որ քվեարկությունը բավական անկեղծ էր և դեմ Ուկրաինային, ապա, անշուշտ, դժվար է սա համարել դրական ներդրում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Բերեմ մեկ այլ օրինակ. վերջերս Մոլդովայի նորընտիր նախագահն էր ասում, որ Ղրիմը դե ֆակտո հանդիսանում է Ռուսաստանի տարածք: Սա անմիջապես հանգեցրեց նրան, որ Ուկրաինան հետ կանչեց իր դեսպանին Մոլդովայի Հանրապետությունում՝ խորհրդակցությունների նպատակով: Կարծում եմ՝ Բելառուսի և Մոլդովայի օրինակները պիտի ցուցիչ դառնան հայկական կողմի համար: Եթե նա ուզում է այսպիսի զարգացում, ապա կարող է շարունակել նույն քաղաքականությունը տվյալ հարցում:

– Դուք խոսեցիք խնդրի բաղադրիչներից մեկի մասին, այսինքն՝ որքան հասկանում եմ՝ Ուկրաինայում այս հարցին նայում են հիմնականում աշխարհաքաղաքական խնդիրների և աշխարհաքաղաքական կողմնորոշումների համատեքստում, բայց չէ՞ որ կա մեկ այլ կարևոր հանգամանք՝ երկու երկրների հակադիր դիրքորոշումները միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների հարցում. Հայաստանը պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Ուկրաինան՝ տարածքային ամբողջականության սկզբունքը և ելնելով իր մոտեցումներից՝ մշտապես հայտարարում է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և քվեարկում Հայաստանի դեմ: Այս իմաստով՝ համաձայն չե՞ք, որ Հայաստանի քվեարկությունը ինչ-որ տեղ հասկանալի է ու բնական:

Փոխադարձության այդ սկզբունքը, այո, միշտ էլ ազդել է միջազգային հարաբերությունների վրա, տվյալ դեպքում կարող ենք ասել, որ այստեղ էլ փոխադարձ է. Ուկրաինան չի աջակցում Հայաստանի դիրքորոշումը տարբեր ատյաններում տեղի ունեցող քվեարկությունների ժամանակ, Հայաստանը չի աջակցում Ուկրաինային: Միակ բանը, որ կարող եմ ասել, հետևյալն է. իրականությունը այնպիսին է, որ սրա հետևանքները ավելի ծանր են լինելու դիվանագիտական հարաբերությունների վրա: Ես չեմ խոսում այն մասին՝ որքանով է սա ճիշտ կամ սխալ: Ես պարզապես հետևում եմ միտումներին. Ուկրաինան ավելի կոշտ է սրան արձագանքելու:

– Այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունները կարող են ավելի՞ իջեցվել: Հիմա, օրինակ, Ուկրաինան դեսպան չունի Հայաստանում. նրան փոխարինում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: Իսկ հիմա ի՞նչ կլինի, եթե դիվանագիտական հարաբերությունները ավելի վատանան:

Դեսպանի բացակայությունը ազդանշան է հայկական կողմին: Այո, ուկրաինական կողմն օգտագործում է դա՝ որպես ազդանշան հայկական կողմին: Մենք պարզապես կարող ենք հայտնվել ստատուս-քվոյի իրավիճակում, երբ դիվանագիտական ներկայացուցչությունը կմնա իջեցված մակարդակում մինչև այն պահը, երբ կողմերը կգտնեն ինչ-որ փոխզիջումային տարբերակներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում