Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: ԱԺ-ն վիճահարույց քննարկում է Դատական օրենսգրքում փոփոխությունները 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը իր վրդովմունքը հայտարարեց, որ ԱԺ-ն չորս օրվա փոխարեն աշխատում է 3 օր. «Որովհետև մեր օրակարգը ձևավորում է կառավարությունը: Դեկտեմբերի վերջին կառավարությունը բերում է 500-600 էջանոց օրենքներ, և տեխնիկապես անհնար է, որ պատգամավորը ծանոթանա այդ օրենքներին: Եվ դրա համար շատ օրենքներ մենք ընդունում ենք միջին որակից էլ ցածր»:
ԱԺ փոխխոսնակն առաջարկեց կառավարությունից պահանջել ողջամիտ ժամկետներում բերել օրենքները:
Նա հիշեցրեց, որ հունվարի 1-ից լինելու է գնաճ. «Խնդրեմ, վայելենք գնաճի բերկրանքը և թշվառությունը»:
Նա ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու այս քվեարկություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































