Բրիտանական կառավարության առաջին նախարար Դեմիան Գրինը հրաժարական է տվել։ Պատճառ են դարձել նրա ծառայողական համակարգչում եղած պոռնոգրաֆիական նյութերը։
Ներկառավարական հետաքննությունը պարզել է, որ Գրինը գիտակցաբար ստել է, երբ ասել է, որ իրեն հայտնի չէ դեռևս 2008 թվականին իր համակարգչում պոռնոգրաֆիական նյութերի հայտնաբերման մասին։
«Ցավում եմ, որ ինձ խնդրել են հրաժարական տալ նախարարների վարքի կանոնների խախտման համար, ինչի համար ներողություն եմ խնդրում»,-ասվում է վարչապետ Թերեզա Մեյին հասցեագրված Գրինի նամակում։
«Ես հստակ հասկացնել եմ տվել, որ խորհրդարանական համակարգչում չեն ներբեռնել և չեմ դիտել պոռնոգրաֆիա։ Սակայն ես խոստովանում եմ, որ պետք էր ավելի պարզ արտահայտվել մամուլի համար հայտարարություններում»,-կարծում է պաշտոնաթող նախարարը։








































