Monday, 29 04 2024
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը

Սերժ Սարգսյանի գաղտնի զենքը

Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելք»-ի, ոնց ուզեմ՝ կքվեարկեմ, այսօր հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի աղմկոտ քվեարկության հետ: Ազիզյանը «Ծառուկյան» դաշինքից միակն էր, որ կողմ էր քվեարկել նախագծին, ինչը վճռորոշ էր եղել դրա ընդունման հարցում: Քվեարկությունը աղմկոտ ավարտ էր ունեցել, արդեն հայտնի զարգացումով, որը չէ սակայն տվյալ պարագայում էականը, այլ այն, ինչ կա Նապոլեոն Ազիզյանի հայտարարության տակ: Իսկ դրա տակ եղածի մասին մենք առիթ ենք ունեցել խոսել թե՛ խորհրդարանի ընտրությունից հետո, թե՛ այդ ընտրությունից շատ առաջ, երբ ուրվագծվում էր նոր խորհրդարանի հնարավոր դասավորությունն առնվազն գերակա մեծամասնության մասով:

Մենք առիթ ենք ունեցել ասելու, որ նոր խորհրդարանն աչքի է ընկնելու ոչ միայն զուտ սահմանադրական մոդելավորումից բխող կայուն մեծամասնությամբ, այլ նաև նոր իրավիճակից բխող ստվերային մեծամասնության հանգամանքով: Կամ, ավելի շուտ հնարավոր է խոսել, այսպես ասած՝ ճկուն, առաձգական մեծամասնության մեխանիզմի մասին: Մեկ այլ օրինակ՝ դարձյալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մասով: Սերգեյ Բագրատյանը բավական ակնառու պաշտպանել էր կառավարության այն նախագծերը, որոնք առնչվում էին հէկերի գործունեությանը, քանի որ հէկի սեփականատեր է: Այդպիսով, ներկայիս իրավիճակը գալիս է հաստատելու այն բնորոշումներն ու կանխատեսումները, որ մենք արել էինք դեռևս խորհրդարանի կազմի վերջնական արձանագրումից առաջ:

Ներկայիս խորհրդարանի ամենաառանձնահատուկ բնութագրիչներից մեկը այդ տարալուծված մեծամասնության հանգամանքն է, երբ, ըստ քաղաքական իրավիճակի, ըստ մոտիվացիոն հիմքերի փոփոխության, իշխանությունը կարող է ստանալ այսպես ասած տարբեր մեծամասնական կոնֆիգուրացիաներ՝ իհարկե ՀՀԿ բացարձակ մածամասնության բազայի վրա, ներառյալ կոալիցիոն ՀՅԴ-ն: Մեծամասնության այդօրինակ կոնֆիգուրացիան Սերժ Սարգսյանի այսպես ասած անվտանգության երաշխիքը, կամ ավելի շուտ մանևրի հնարավորությունն է կարճաժամկետ առումով՝ 2018-ի վարչապետի խնդրում, ավելի երկարաժամկետ առումով՝ առաջիկա 4-5 տարիներին իշխանության համակարգում ուժերի հարաբերակցության վրա վերահսկողության հարցում, 2022 թվականի խորհրդարանի քարտեզը գծագրելու, այսպես ասած, «հեղինակային իրավունքը» իր ձեռքում պահելու համար:

Բանն այն է, որ զուտ վարչապետի պաշտոնը ինքնաբերաբար չի նշանակելու նաև այդ իրավունքի փոխանցում, և Հայաստանում 2022 թվականի խորհրդարանի պատկերը գծագրելու «հեղինակային իրավունքի» խնդիրը լուծվելու է, անշուշտ, առավել լայն ու տևական համատեքստում: Եվ այստեղ իհարկե առաձգական, ստվերային մեծամասնությունը Սարգսյանի համար մանևրի հնարավորություն է: Եթե անգամ չստացվի այդ մանևրի միջոցով ապահովել վարչապետի կարգավիճակը, քանի որ այստեղ իհարկե կարևոր գործոնները և հանգամանքները բազմապիսի են և պայմանավորված չեն միայն մեծամասնության աջակցությամբ, ապա հետագայում իրավիճակի վրա ազդեցություն պահելու իմաստով այդօրինակ մեծամասնությունը կունենա իր դերը:

Առաջին հայացքից, իհարկե, մեծամասնությունը ներկայումս ինչպես գտնվում է Սարգսյանի վերահսկողության տակ, այնպես էլ կարող է դուրս գալ դրա տակից, եթե վարչապետ նշանակվի այլ գործիչ և Սարգսյանը կորցնի դե յուրե իշխանությունը: Սակայն ամբողջ հարցը այն է, որ առաձգական կամ ստվերային, տարալուծված այդ մեծամասնությունն ըստ էության չունի շոշափելի սահմաններ և դրա սահմանները հայտնի են միայն Սերժ Սարգսյանին, քանի որ նա է կազմել, հավաքել այդ խճանկարը, ըստ այդմ՝ նա է տիրապետում այդ մեծամասնության ծավալներին, ֆորմաներին, ուժեղ և թույլ կողմերին: Ավելին, այդ մեծամասնության ներկայացուցիչները, անգամ իրենք թերևս պատկերացում չունեն, որ կազմում են այդպիսի մեծամասնություն: Այդ տեսանկյունից, խորհրդարանում գործնականում առկա է Սերժ Սարգսյանի այսպես ասած «գաղտնի» զենքը, որի միայն մի մասն է տեսանելի ու չափելի՝ կոալիցիայի տեսքով: Միևնույն ժամանակ, Սարգսյանի այդ զենքը ոչ միայն հնարավոր վարչապետի դեմ է՝ եթե այն ինքը չէ, ալ նաև հենց կոալիցիոն մեծամասնության, դրանից ճակատագրական կախվածություն չունենալու՝ թե՛ ՀՀԿ, թե՛ ՀՅԴ բաժնեմասից:

https://youtu.be/2lbUMXEb970

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում