Ես ոչ մեկի խաղալիքը չեմ, ամեն մարդ ինքը գիտի՝ ոնց քվեարկի: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով այսօր Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում բարձրացած աղմուկին:
«Բայց ես գնացի, քարտուղարությանը տեղյակ պահեցի, որ չէի քվեարկել, ձեռքս ուղղակի կպավ։ Ասեցին գնա, հայտարարություն արա, որ չես քվեարկել, մինչև եկա, էդ թեման փակեցին, պրծավ», – ասաց նա։