Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:
Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին հարցի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Մեր դատարանները այսուհետ լինելո՞ւ են անկախ, թե՞ շարունակելու են մնալ քաղաքական պրեսինգի տակ՝ կախված իշխանության թիվ մեկ պատասխանատուի կրյուչոկից»:
Նրա խոսքով՝ մենք ունենք վիրտուալ կյանք, որտեղ Սահմանադրությամբ, օրենքների մակարդակով ամեն ինչ հրաշալի է, և ունենք ռեալ իրականություն, որը կատաստրոֆիկ է, և որտեղ բացարձակապես այլ արժեքներ են, խաղի այլ կանոններ. «Այս օրենսգիրքն էլ կհամալրի վիրտուալների շարքը, եթե չի ապահովելու դատարանների և դատավորների անկախությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































