Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:
Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով հարցին, որ անձը հանուն իր արդարադատության պետք է, ասենք, Նոր Նորքից հասնի Աջափնյակ, ասաց. «Փոխանակ մարզերի հարցը լուծենք, Երևանն էլ ենք հասցնում մարզի պրոբլեմի մակարդակի, ինչն անընդունելի է»:
Նրա խոսքով՝ այդ դեպքում որն է վարչական բաժանումների իմաստը: «Հարցը լուծելու համար պետք է դատավորների քանակն ավելացնել, ոչ թե գործը տեղաբաշխել դատավորների մեջ: Կոնցեպցիան եմ ուզում հասկանալ, կիլոմետրաժի մասին չի խոսքը»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ դիմելով արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին և հավելելով, որ այդ դեպքում առաջանում են նաև նյութական խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































