Հնդկաստանի Ահմադաբադ ավարտված շախմատի պատանեկան օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Մալայզիայի: Վաստակելով 12 միավոր մերոնք անմասն մնացին մեդալներից զբաղեցնելով չորրորդ տեղը:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը վաստակելով 16 միավոր: Հնդկաստանի ընտրանին 15 միավորով երկրորդն է Իրանը՝ 14 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:
Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացրին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստները ինը խաղում տարան վեց հաղթանակ, պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:











































