Թուրքիայի չեմպիոն «Բեշիկթաշը» ցանկանում է իր կազմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Այս մասին գրում է թուրքական «Kanalahaber» պարբերականը, նշելով, որ բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով:
Թուրքական պարբերականը գրում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ջոզե Մոուրինիոն ակնարկել է, որ այլևս Մխիթարյանին չի տեսնում իր թիմում: Դրանից հետո «Բեշիկթաշի» ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «գործի է անցել» և կպայքարի նրա տրանսֆերի համար:







































