Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Եկավ, ստորացրեց և գնաց. Al Mesryoon, Եգիպտոս

Վերջին օրերի ամենահուզիչ և լրատվական կայքերի, միջազգային գործակալությունների ու սոցցանցերի կողմից քննարկվող իրադարձություններից է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նվաստացումը Լաթաքիայի Խմեյմիմ օդանավակայանում: Նախկինում Սիրիայի նախագահը շատ անգամներ է նվաստացվել, թեև ամբարտավան է եղել իր ժողովրդի հանդեպ և հրաժարվել է պատասխանել ազատության, արդարության և հարգանքի նրա կոչերին: Նա նաև հրաժարվել է խաղաղ իշխանափոխությունից և դրա փոխարեն՝ սիրիացիների դեմ է ուղղել տանկեր՝ այդպիսով բացելու համար դժոխքի դարպասները և Սիրիան վերածելու համար անտառի՝ բնակեցված բորենիներով ամբողջ աշխարհից՝ լինեն աշխարհազորայինների, բանակի, թե ավազակախմբի: Այս մասին գրում է եգիպտական Al Mesryoon պարբերականը:

Երբ Պուտինը որոշեց Սիրիա այցելել, նրա ինքնաթիռը մեկնեց ոչ թե մայրաքաղաք Դամասկոս, թեև կարող էր անել դա, այլ որոշեց վայրէջք կատարել Միջերկրական ծովիափին ռուսական ռազմաբազայում: Հետո նա Բաշար Ասադին կանչեց Դամասկոսից, որպեսզի նա իրեն ողջուներ ինքնաթիռի ժամանելուն պես: Ասադը նախագահական պալատ ունի Լաթաքիայում, սակայն Պուտինը չգնաց այնտեղ, այլ սահմանափակվեց ռազմաբազայում հանդիպմամբ: Երբ ռուսական ինքնաթիռը վայրէջք կատարեց, Բաշար Ասադն իրեն չպահեց ինչպես պետության իսկական նախագահ, որն ինքնիշխանություն ունի տվյալ տարածքում:

Սկզբում Պուտինը ողջունեց և զրուցեց ռուսական բանակի ավագ սպայի հետ և միայն հետո սեղմեց Ասադի ձեռքը, ով հիշեցնում էր երեխայի, որը նորից մոր ձեռքերում էր հայտնվել: Պուտինը ձեռքսեղմում փոխանակեց իր զինվորական ղեկավարների հետ և նրանց հետ անցավ առաջ, մինչդեռ Ասադը երկրորդ գծով էր քայլում՝ Պուտինի և սպաների հետևից: Այս ամենը շատ ստորացուցիչ տեսարան է պետության ենթադրյալ ղեկավարի համար: Հետո Պուտինը շտապեց դեպի ռուսական դրոշով հարթակ: Ասադը ցանկացավ հետել նրան, բայց ռուս սպաներից մեկը բռնեց նրա ձեռքը՝ թույլ չտալով մոտենալ Պուտինին: Սիրիայի նախագահն ակնհայտորեն ենթարկվեց և ժպտաց, ժպիտն արտահայտում էր նրա շփոթմունքը, նա կանգնած մնաց իր տեղում:

Այդ ամբողջ տեսարանը մեզ ցույց է տալիս Բաշար Ասադի ճակատագիրը՝ խոնարհ ծառայի ճակատագիր, ում բռնադատում են ռուսները: Նա նրանց ենթարկվում է, իսկ նրանք նրան արհամարհում են, թեև նա նրանց ամեն ինչ տալիս է և թույլ է տվել օգտագործել իր ռազմաբազան առաջիկա 100 տարում: Նա իրեն վաճառել է ռուսներին, բայց չափազանց ամբարտավան է իր ժողովրդի ազատության կոչերի և նույնիսկ պահանջների վերաբերյալ, որոնք հնչեցրել են ցուցարարները Սիրիայում արաբական գարնան ժամանակ, խաղաղ երկխոսությանը պատասխանելու համար՝ այնպես, ինչպես նրանց եղբայրներին Եգիպտոսում, Թունիսում, Եմենում և Լիբիայում: Այդպիսով նա միայն հաստատել է նացիստական առաջնորդ Հիտլերին վերագրվող խոսքերը:

Երբ նրան հարցրել են ամենախեղճ մարդկանց մասին, որոնց նա հանդիպել է իր կյանքում, նա պատասխանել է, որ նրանք են եղել, ովքեր իրեն օգնել են օկուպացնել իրենց երկրները: Ճիշտ նույն կերպ տիրաններն օտարերկրյա ուժերին թույլ են տալիս դաժանորեն վերաբերվել իրենց ժողովրդի հետ և վատագույն զիջումների են գնում օտարերկրյա տերությունների առաջ՝ իրենց սեփականությունը պաշտպանելու և իշխանության գլուխ մնալու համար: Սակայն նրանք ունակ չեն նույնիսկ ամենափոքր զիջումների իրենց ժողորդի հանդեպ և ծաղրում են նրան: Հենց այդ պատճառով դիկտատորներն ամենամեծ վտանգն են ներկայացնում երկրների անվտանգության համար, որոնք գլխավորում են: Նրանց թուլությունը և լեգիտիմության կորուստը, որի աղբյուր է ժողովուրդը, նրանց ստիպում են զիջել շորթման արտաքին փորձերին, այնպես որ, նրանք պատրաստ են առաջարկել և վաճառել ինչ ասես՝ սեփական ժողովրդի կողմից պաշտոնանկությունից պաշտպանվելու համար: Նրանք հրաշալի գիտեն՝ իրենց ինչ է սպասվում այդ դեպքում: Ժառանգությունը, որ նրանք թողնում են ճնշումների, հետապնդումների, նվաստացման և ձերբակալությունների տեսքով, չափազանց դառն է մոռանալ կարողանալու համար:

Հանցագործ և տիրան Բաշար Ասադը շատ չարագործություններ է արել իր ժողովրդի հանդեպ՝ ընդհանուր թվով սպանվել է մոտ կես մլն սիրիացի, որոնց կեսը կանայք և երեխաներ են, տասնյակ քաղաքներ ոչնչացվել են, մոտ 8 մլն սիրիացի արտաքսվել է իր երկրից, հազարավորները կտտանքների են ենթարկվել բանտերում:

Ասադը Սիրիան վաճառել է Ռուսաստանին և Իրանին, և աշխարհն այդ ամենը տեսել է: Սա քաղաքական աքսիոմա է, որն ամերիկյան հաստատման կամ ռուսական հերքման կարիք չունի: Սակայն վերը նշված տեսարանը Խմեյմիմում մեզ ցույց է տալիս, որ Ռուսաստանը սկսել է աշխատել իր տեսլականին համապատասխան, ըստ որի՝ Ասադը նոր Սիրիայի մաս չէ և երկիրը ժամանակավորապես է ղեկավարում՝ մինչև իրավիճակի կարգավորումը Դամասկոսում և ճգնաժամի, որը բավական երկար է տևում, համակողմանի կարգավորման հասնելը, եզրափակում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում