Thursday, 02 05 2024
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Քաղաքացիական հասարակության կապիտուլյացիան. Եվս մեկ դաս Հայաստանին

Ղազախստանում հարյուրավոր հանքափորներ հրաժարվում են դուրս գալ հանքից՝ պանանջելով աշխատավարձի բարձրացում: Բողոքի աննախադեպ ակցիային մասնակցում են 684 հանքափորներ: Աշխատավարձի բարձրացման պահանջով հանքափորների ակցիան տեղի է ունենում Շախտինսկ քաղաքի մոտ գտնվող քարածխի չորս հանքերում: Հանքափորները պահանջում են կրկնապատկել իրենց աշխատավարձը: Ղազախստանը հետխորհրդային ամենաավտորիտար երկրներից մեկն է, և թերևս հանքափորները դիմել են պայքարի ծայրահեղ քայլին, որովհետև կորցրել են հույսը, որ դասական քաղաքականության գործիքներով կարող են պաշտպանել իրենց իրավունքները:

Հայաստանն` ավտորիտարիզմի մակարդակով հաստատ զիջում է Ղազախստանին, սակայն ֆասադային մակարդակում, իսկ բովանդակային հարթության վրա մենք մաս ենք կազմում հենց եվրասիական քաղաքական «մշակույթին», որի նշանային խորհրդանիշներից մեկը հենց Ղազախստանն է: Ասենք` Հայաստանում դժվար է պատկերացնել, որ որևէ ընդդիմադիր իրեն կարող է Սաակաշվիլու պես ագրեսիվ պահել, սակայն դատարանի որոշմամբ ազատ արձակվել` չնայած իշխանության ճնշմանը: Հայաստանն ամենևին էլ Ուկրաինա չէ և դա արտացոլված է նաև մեր երկրների եվրաինտեգրման տարբեր մակարդակներում:

Հայաստանն` իր քաղաքական մշակույթով, նույնիսկ շատ նման է Ղազախստանին: Հիմնական տարբերությունը թերևս այն է, որ Հայաստանում, ի տարբերություն Ղազախստանի, տեսակետ արտահայտելու համար դեռևս չեն ազատազրկում: Հայաստանն աղքատ երկիր է` առանց բնական ռեսուրսների, և իշխանություններն իրենց նման շռայլություն թույլ տալ չեն կարող: Մյուս կողմից` հայաստանյան իրականությունն որևէ աղերս չունի դեմոկրատիայի հետ, ավելի շուտ` դրա իմիտացիայի դրսևորում է, որովհետև Հայաստանում որևէ քաղաքական ուժ, ըստ էության, չի կարող հավակնել իշխանության կամ քաղաքացիական ու հասարակական որևէ նախաձեռնություն չի կարող հասնել թեկուզ լոկալ խնդրի լուծման, եթե շոշափվում են համակարգի կենսական շահերը:

Ղազախստանի դեպքերը ցույց են տալիս, որ հասարակությունն ավելի անկաշկանդ ու հետևողական է լինում, երբ պատրանքներ չի տածում քաղաքական համակարգի հանդեպ: Հայաստանյան իմիտացիան, խորհրդարանական ակտիվ դիսկուրսն երբեմն արհեստական պատկեր է ձևավորում, թե հասարակությունն ունի իր շահերը ներկայացնող տրանսլյատոր ուժեր: Սա, մեղմ ասած, հեռու է իրականությունից, որովհետև` եթե նույնիսկ խորհրդարանում կան մեկ կամ նույնիսկ երկու տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ, ապա միևնույն է` նրանք որևէ ռեսուրս չունեն ազդելու` բնույթով փակ համակարգի որոշումների կայացման վրա: Սա համարենք անվիճարկելի փաստ և փորձենք հասկանալ, թե ինչու է Հայաստանում ճգնաժամ ապրում քաղաքացիական պայքարը:

Տոնավաճառների առևտրականները և ուսանողներն ընդվզեցին կառավարության քաղաքականության, նախաձեռնությունների դեմ, սակայն նրանց պայքարը վախվորած և անատամ ստացվեց, որովհետև երկու խմբերն էլ, ըստ էության, իրենցից օտարեցին փողոցային ռեսուրսը և գերադասեցին իշխանության տաքուկ կաբինետներում օնլայն «կառուցողականություն» խաղալ կառավարության ու խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Մեծ իմաստով` իշխանություններն ոչինչ չզիջեցին, հակառակը` ստեղծեցին դեմոկրատիայի պատրանք` ամուր պահելով ռեժիմի շահերը:

Քաղաքացիական շարժման, մտածողության ճգնաժամը դրսևորվեց նաև ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացների ժամանակ: Երկու դեպքում էլ տեսանելի չեղավ քաղաքացիական սեգմենտի դերակատարությունն, ինչը թույլ տվեց իշխանություններին` սիրաշահել թե Բրյուսելին և թե Մոսկվային: Քաղաքացիական հասարակության «խաղից դուրս» վիճակն էապես ազդելու է Հայաստանի եվրաինտեգրման որակի վրա:

Հայաստանում քրեաօլիգարխիայի ազդեցությունն այլևս որակական ազդեցություն է գործում` կանխատեսելի և վերահսկելի դարձնելով հասարակության վարքագիծը: Այլ խոսքով` համակարգը գրեթե առանց դիմադրության կապիտուլացնում է քաղաքացիական հասարակությանն ինչի հետևանքով շուտով կարող ենք երնեկ տալ անգամ Ղազախստանին` եվրոպական հեռանկարը դարձնելով ավելի մշուշոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում