Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

Բաքուն ու մարդու իրավունքները իրարից հեռու են. ի՞նչ ակնկալիք կա Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի, Չիրագովն ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ-ի որոշումից

2015 թվականի հունիսի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակեց Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի և Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով վճիռները:

Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման և սեփական բնակավայրից բռնի արտաքսման կապակցությամբ։ Իր հայցում Սարգսյանը նշել է, որ իր տանը հիմա ապրում է ուրիշ մարդ, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ 2009-ին Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին և երեխաները ճանաչվել են իրավահաջորդ: Նույն օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսել են քննել մեկ այլ՝ մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցը (Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի)։ Տվյալ գործերը համարվում են նմանատիպ հայցերի խմբի նախատիպը։ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը հաստատել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն), 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք): ՄԻԵԴ-ի Գերագույն պալատի մյուս որոշմամբ՝ Մարդու իրավունքների նույն կոնվենցիաները խախտվել են նաև Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով:

Դեկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ի մեծ պալատը կհրապարակի նախադեպային՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի և Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործերով արդար փոխհատուցում տրամադրելու որոշումները:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

– Պարոն Մելիքյան, ի՞նչ ակնկալիքներ կան այս գործով հրապարակվելիք ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշումից։

– Այս որոշումներին պետք է վերաբերվել որպես հիմնական որոշումներից բխող լրացուցիչ որոշումներ։ Չեմ կարծում, թե դրանք սկզբունքային նշանակություն կարող են ունենալ։ Մի քանի տարի առաջ Եվրոպական դատարանը հրապարակել է հիմնական վճիռները ձեր նշած երկու գործով և արդարացի փոխհատուցման հետ կապված հատվածը թողել է հետագա քննարկման, այսինքն՝ հիմա հրապարակվողը հենց դա է։ Ըստ էության, այս որոշումները չունեն սկզբունքային նշանակություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք վերաբերելու են բացառապես հիմնական հարցից բխող հարցին։ Իսկ հիմնական հարցերն իրենց տեղն են գտել բուն վճիռներում։

– Եվ այնուամենայնիվ, Արցախում ի՞նչ մոտեցում կա այս գործի հետ կապված։ Արդյոք դրական ակնկալիքի հույսեր կա՞ն։

– Ես չեմ կարող խոսել ընդհանուր տրամադրությունների մասին, կարող եմ միայն ընդգծել, որ այս պահի դրությամբ Ադրբեջանն այն միակ պետությունն է, որը սկզբունքորեն չի կատարում Եվրոպական դատարանի վճիռները, և այդ պատճառով հարցի շուրջ որևէ սպասելիք լինել չի կարող։ Ցավոք սրտի, արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանը չի կատարում նույնիսկ Արցախյան խնդրի հետ կապ չունեցող, բայց շատ կարևոր Եվրոպական դատարանի վճիռը՝ Մամադովի գործով վճիռը, և այդ պատճառով ենթարկվում է աննախադեպ ընթացակարգի։ Այս առումով ես չեմ կարծում՝ կարող ենք ակնկալել, որ այդ վճիռը Ադրբեջանը հեշտ ու հանգիստ կկատարի։

– Հենց Ադրբեջանի շուրջ ձևավորված մթնոլորտը կարո՞ղ է նպաստել, որ այս գործով հայանպաստ որոշում կայացվի։

– Ես հավատում եմ, որ Եվրոպական դատարանի դատավորներն անկողմնակալ են և առաջնորդվում են բացառապես տվյալ գործի հանգամանքներով։ Որևէ հիմք չունեմ եզրակացնելու, որ դա կարող է որևէ հետևանք ունենալ նրանց կողմից կայացվելիք որոշման բովանդակության վրա։

– Եթե Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռները, ապա ուրիշ ի՞նչ ճանապարհներ ու լծակներ կան, ըստ Ձեզ, քաղաքակիրթ ճանապարհով Ադրբեջանին պարտադրելու։

– Նախ՝ վճիռ չկատարելը վերջնական չէ։ Պետք է նշել, որ այս պահի դրությամբ չկան Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, որ չեն կատարել Եվրոպական դատարանի վճիռները, անգամ Ադրբեջանի պարագայում դա չենք կարող ասել։ Այս պահին գործընթաց է ընթանում, հիմքեր չկան մտածելու, որ ապագայում այդ վճիռները չեն կատարվելու։ Ինչ վերաբերում է այլ լծակներին, ապա միջազգային իրավունքը, բոլորս էլ գիտենք, հարուստ չէ լծակներով։ Շատ ավելի մեծ է համոզման սկզբունքը։ Այդուհանդերձ, պետք է նշենք, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի մասով միջազգային իրավապաշտպան հանրության շրջանակներում գնալով ավելի է ամրանում այն մոտեցումը, որ այդ երկու երևույթները՝ Ադրբեջանն ու մարդու իրավունքները, իրարից բավականին հեռու են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում