Բրիտանուհին ամանորյա խաղալիքներ է ստեղծում մահացածների աճյունափոշիով։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։
Շիրլի Հոլդսվորթը՝ Բերնլի քաղաքից, սկսել է եղևնու համար արտասովոր զարդարանքներ պատրաստել 2016 թվականի մայիսին հոր մահից հետո։
Mum makes Christmas baubles filled with dead people’s ashes https://t.co/yIkDKC6DIS pic.twitter.com/ADnlc0aK3C
— The Sun (@TheSun) December 8, 2017
Թափանցիկ սրտաձև խաղալիքի վրա գրված է մահացածի անունը, խաղալիքին ավելացվում են փետուրներ։ Նա արդեն 75 նման խաղալիք է ստեղծել։

Մեկ խաղալիքն արժի 3 ֆունտ ստեռլինգ։ Հենց այդքան գումար է ծախսվում պատրաստման նյութերի վրա։ «Ես չեմ ցանկանում գումար աշխատել մահացածների հաշվին»,-խոստովանել է կինը։











































