Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Բաղմանյանի պաշտոնանկությունը Վիգեն Սարգսյանի քմահաճույքը չէր. ի՞նչ խնդիր լուծեց Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Նախագահի հրամանագրից ավելի վաղ՝ լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդգծել էր, որ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով։ Պատճառաբանությունը հետևյալն է. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, ծառայության անհամատեղելիություն»:

Քաղաքագետները Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը քաղաքական իմաստով դրական են գնահատում։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքերով՝ այս պաշտոնանկությունը տեղի է ունեցել հենց Սերժ Սարգսյանի իմացությամբ ու համաձայնությամբ. «Նախագահը երկրի Գերագույն գլխավոր հրամանատարն է, առանց նրա իմացության հնարավոր չէ։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այդ անձին, ապա բնական է, նոր նախարար է եկել ու ազատում է բոլոր այն գործիչներին, ովքեր ինքնուրույն են գործում ու իրեն հավասար քաղաքական կշիռ ունեն»։

Ըստ Բադալյանի՝ սա պարզապես Վիգեն Սարգսյանի քմահաճույքը չէր. «Ընդունված տարբերակ է, նախարարը նայում է, թե իր նախարարությունում ովքեր են ավելի օդիոզ կերպարներ և կարող են խոչընդոտել իր գործունեությունը։ Խնդիրը նրանց զբաղեցրած պաշտոնը չէ, այլ նրանց քաղաքական կշիռը և օդիոզ լինելու հանգամանքը։ Քաղաքական կշիռ նշանակում է, որ նա բանակում որոշակի ազդեցություն ունի, իսկ նախարարը դա հանդուրժել չի կարող։ Եվ հատկապես այն մարդուն, ով ոչ դրական ընկալում ունի հասարակության շրջանակներում»։

Արդյո՞ք սրանով Սերժ Սարգսյանը նաև 2018-ին ընդառաջ է խնդիրներ լուծում իր համար. «Չեմ կարծում, Հայկազ Բաղմանյանն այն գործիչը չէր, որ կարող էր Գերագույն գլխավոր հրամանատարի դեմ որևէ գործունեություն ծավալել կամ որևէ դավադրության մեջ մտնել։ Նա ունի քաղաքական կշիռ՝ գուցե համեմատած պաշտպանության նախարարի հետ, բայց հաստատ ոչ Սերժ Սարգսյանի։ Առավել ևս, ես միշտ ասել եմ՝ Հայաստանի ինքնուրույնության աստիճանն այնքան է ընկել, որ այդ հարցը Հայաստանի սահմաններից դուրս է լուծվելու՝ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համաձայնությամբ։ Իսկ այդ գեներալն այն կշիռը չունի, որ իր խոսքն ավելին լինի, քան աշխարհաքաղաքական կենտրոնի հրահանգը։ Սա զուտ նախարար-բանակ հարաբերությունների կոնտեքստում կարող ենք դիտարկել»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Բաղմանյանի պաշտոնանկությունը դրական է, և նման պաշտոնանկությունները պետք է շարունակական բնույթ կրեն. «Ինչքան շուտ բանակում բարձրաստիճան զինվորական կազմի սերնդափոխություն և պրոֆեսիոնալ ու անբիծ մարդկանցով համալրում լինի՝ այնքան լավ։ Սա կբերի նրան, որ բանակի հանդեպ վստահությունը կմեծանա։ Վերջին տարիներին, գիտեք, այդ վստահությունը սասանված էր։ Ես որպես երևույթ ու փաստ դրական եմ գնահատում, հասարակական պահաջն այս առումով արդարացված է»։

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը սրանով նաև իր համար է խնդիր լուծում՝ 2018-ին ընդառաջ. «Ես կարծում եմ՝ սա համակարգային որոշում է։ Սերժ Սարգսյանը մի անգամ ասել է, որ իր ապագան կապում է անվտանգության և պաշտպանության խնդիրների հետ՝ համենայնդեպս, այդ ոլորտները լինելու են իր լիազորությունների շրջանակներում։ Եվ հիմա նա պատրաստում է համակարգային բարեփոխումներ այն ոլորտներում, ինչով ինքը զբաղվելու է նաև ապագայում։ Եվ հիմա նա այդ ոլորտներում բարեփոխումներ է իրականացնում։ Ես նույնիսկ հույս ունեմ, որ այս պրոցեսը շարունակական կլինի։ Հատկապես Ապրիլյան պատերազմից հետո նման պահանջ կա։ Անկախ նրանից, թե որքանով այս ամենում կա Սերժ Սարգսյանի մասնակցության չափը՝ այնուամենայնիվ ուղղված է նրան, որպեսզի բարձրացնի Վիգեն Սարգսյանի հեղինակությունը զուտ բանակում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում