NASA-ի ռադիոկապը «Վոյաջեր-1» տիեզերական սարքի հետ, որի նպատակն է եղել շարժիչների՝ 37 տարում առաջին միացումը, իրավամբ կարելի է պատմական անվանել: Փորձագետները նշում են, որ մարդուն առաջին անգամ հաջողվել է «զանգահարել» Արեգակնային համակարգի ամենածայրին գտնվող սարքի: Այս մասին հայտնում է sciencealert.com-ը:

Տվյալների հաշվարկը ցույց է տվել, որ մասնագետներին հաջողվել է 20 մլրդ կմ հեռավորության վրա «Վոյաջեր-1»-ի շարժիչների միացման ազդանշան ուղարկել: Այդ հեռավորությունը 140 անգամ մեծ է, քան Արեգակի և Երկրի հեռավորությունը:
19 ժամ 35 րոպե անց Երկրի վրա կապի կայանները արձանագրել են տիեզերական սարքի ուղարկած պատասխան ազդանշան:
Գիտնականները նշում են, որ «Վոյաջեր-1»-ում հիդրոզինի և ուրանային վառելիքի քանակը բավարար է սարքի հաջող աշխատանքի համար մինչև 2040 թ.: Առաջիկա մի քանի տարում, ըստ գիտնականների, սարքը դուրս կգա Արեգակնային համակարգի սահմաններից այսպես կոչված՝ միջաստղային տարածություն:







































