Ֆիլիպ Կիրկորովը ռուսական NTV հեռուստաալիքի հաղորդումներից մեկի նկարահանկան ժամանակ հիստերիա է բարձրացրել իր երեխաների մոր մասին հարցի պատճառով՝ տեղեկացնում է EG.RU-ն:

Երգիչը նախապես պայմանավորվել էր անկեղծ պատմել իր երեխաների՝ լույս աշխարհ գալու մասին: Նրա երեխաների մոր մասին հարցը մերթընդմերթ հնչեցվում է երեխաների ծննդյան օրից ի վեր: Ավելի վաղ Կիրկորովը պնդում էր, որ երեխաների մայրը մասնակցում է նրանց դաստիարակությանը, բայց չի ուզում երևալ հանրության առջև: Վերջապես դստեր ծննդյան տարեդարձի նախօրեին երգիչը անկեղծացել է. «Նման որոշում ընդունած մարդկանցից ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը»: Սակայն երեխաների կենսաբանական մոր մասին հարցը նրան հունից հանել է. նա պոկել է իր վրայից բարձրախոսը և դադարեցրել հարցազրույցը, որոշ ժամանակ անց նա հանգստացել է և ավարտին հասցրել հաղորդումը:









































