Իտալացի գիտնականների կարծիքով՝ խանութում վաճառվող հում ապխտած երշիկները աստիճանաբար կորցնում են իրենց համը ոչ ճիշտ խմորման պատճառով: Գործարաններում օգտագործում են հասունացումը արագացնող հատուկ խմորիչներ՝ տեղեկացնում է Applied and Environmental Microbiology-ը:

Արդյունաբերական խմորիչների պատճառով երշիկի հումքի մեջ թափանցած մանրէները հագեցնում են հումքը քացախաթթվով և ճարպաթթուներով: Հենց դա է պատճառը, որ երշիկից քացախի համ է գալիս:

Երշիկի արտադրության մեջ օգտագործվում է E575 սննդային հավելում և հատուկ խմորիչ, որը ներարկվում է ապխտելուց հետո: Այդ խմորիչը արագացնում է հասունացումը, որը սովորաբար պետք է տևի մոտ երկու ամիս:









































