Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ոչ հերքել է, ոչ հաստատել լուրերը, թե աշխատանքից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:
«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանաք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ հրաժարվելով լրացուցիչ մանրամասներ հայտնելու:








































