Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Հայությունը ստացավ հերթական ապտակը

Ռուսաստանի հարավային Սոչի քաղաքի Լազարևյան շրջանի Վոլկոնկա գյուղում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ մայիսի 28-ին պիտի տեղի ունենար լեգենդար գեներալ, Արևմտյան Հայաստանում հայկական ազգային ազատագրական շարժման ղեկավարներից մեկի, զորավար Անդրանիկ Օզանյանի արդեն իսկ տեղադրված արձանի բացման արարողությունը: Արձանի հեղինակն էր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը:

Արձանի ստեղծման նախաձեռնությունը Սոչիի հայերինն է, որոնցից շատերի նախնիները եղել են Անդրանիկի զինակիցներն ու զինվորները, և այս փաստը կարևորելով, չորս տարի առաջ հանգանակություն կատարելով՝ պատվիրել էին մոտ 4 մետրանոց զորավար Անդրանիկի արձանը:

Արձանի տեղադրումից հետո Սոչիի քաղաքապետի հրահանգով հայերին պարտադրվում է ապամոնտաժելու արձանը և մայիսի 27-ի երեկոյան այն ապամոնտաժվում է: Իր հրամանը չկատարելու դեպքում քաղաքապետ Անատոլի Պախոմովը հոխորտում է և խոստանում, որ բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի, այլ նաև մինչ այդ տեղադրված Ցեղասպանության զոհերին հիշատակին և Մեսրոպ Մաշտոցին նվիրված արձանները, ինչպես նաև մի քանի խաչքարեր:

«Կտրականապես արգելվում է նման քայլ անել, թուրքերն ասել են՝ եթե Անդրանիկի արձանը տեղադրեք, մենք կտապալենք Սոչիի 2014 թ. կայանալիք օլիմպիադան, նկատի ունենալով, որ թուրքական մի շարք ընկերություններ շինարարական աշխատանքներ են կատարում քաղաքում, դրա համար կարծում ենք, որ Սոչիում այդ արձանը չի կարող տեղադրվել»,- ասել է քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

2010թ. Հայաստանի Հանրապետություն ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցի ժամանակ մեծ շուքով տեղի ունեցավ Օսմանյան կայսրության դեմ մարտնչած և զոհված հայ և ռուս զինվորների աճյունի՝ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը, որին մասնակցեց նաև Դմիտրի Մեդվեդևը: Հայաստանում այսպես են հիշում և պատվում զոհված ռուս զինվորներին, իսկ Ռուսաստանի Դաշնությունո՞ւմ… Միգուցե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է, որ ՀՀ-ում և հայաշատ աշխարհի տարբեր վայրերում համարժեք վերաբերմունք ցուցաբերվի ռուս զինվորների, զորավարների հիշատակին և աճյունների նկատմամբ:

Այն, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական իշխանությունները և տեղական ինքնակառավարման մարմինները գործում են համաձայնեցված, կասկածի տեղիք չի թողնում և զորավար Անդրանիկի արձանի ապամոնտաժումը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական մերձեցման դրսևորման հերթական ապացույցն է։

Պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները կրկին անգամ գտնվեցին իրենց ցածրության վրա և կատարվածին իրապես որևէ արձագանք չտվեցին, բացառությամբ ապամոնտաժման փաստին չորս օր ուշացմամբ արձագանքած Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի՝որն ընդամենը դատապարտեց քաղաքապետի որոշումը: ՀՀ Սփյուռքի նախարարությունը ինչպես կար, այնպես էլ մնաց իրեն հոգեհարազատ ամորֆ վիճակում, իսկ հայ «քաղաքական գործիչները» զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ նրանք չհամարձակվեցին ընդունել նետված մարտահրավերը և ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին։

Հայությունը ստացավ հերթական ապտակը, առաջին հերթին ոչ նրա համար, որ առկա է ռուս-թուրքական նոր սիրախաղ, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի իրապես պետություն, չկան նպատակին ծառայող պետական ինստիտուտներ, և որ Հայաստանը ներկայացնող պետական կոչվող այրերը բացի օտարին լիուլի քծնելուց, շողոքորթելուց և անձնական բարեկեցության համար պետական շահը զոհաբերելուց, այլ խնդիր չեն լուծում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության նման կեցվաքը հետևանք է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախի հարցի կարգավորման և հայ–թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ վարվող ապիկար արտաքին քաղաքական վտանգավոր խաղերի։

Կատարված փաստի կապակցությամբ կոչով դիմում ենք ՀՀ-ում, ՌԴ-ում և արտերկրի այլ վայրերում բնակվող մեր հայրենակիցներին, իրենց վրդովմունքի և բողոքի ձայնը բարձրացնելու Սոչիի իշխանությունների կողմից հանիրավի ապօրինի և քաղաքական կարճատեսության ու տգիտության վրա հիմնված որոշման դեմ, և անհողդողդ մնալ, մշտապես պաշտպանելով հայ ազգի արժանապատվությունը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում