Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքից արևմուտք գտնվող մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 155, վիրավորվել 120 մարդ։ Տուժածների թվում կան բազմաթիվ երեխաներ։ Այս մասին հայտնում է եգիպտական պաշտոնական MENA գործակալությունը։
![]()
Ահաբեկիչները մզկիթ են ներխուժել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Հարձակվողները սկզբում գործի են դրել պայթուցիկ սարք, իսկ այնուհետև կրակել մզկիթից փախչող մարդկանց վրա։

Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները կրակ են բացել նաև շտապօգնության մեքենաների ուղղությամբ, որոնցով տարհանել են վիրավորներին։

Հարձակվողների թիվը չի հստակեցվում։ Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսին իրավիճակի գնահատման համար ուժայինների ժողով է գումարել։

Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել։









































