Wednesday, 10 06 2026
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են

Արտաքին ներդրողների պարզ հարցը Հայաստանին

Հայաստանը կարող է հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար, Երևանում ընդունելով Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Տեսականում իհարկե Հայաստանը հետաքրքիր պլատֆորմ կարող է լինել ցանկացած բիզնեսի համար, այդ թվում նաև ԵՏՄ անդամության շնորհիվ, որը բացում է ռուսական շուկան: Սակայն խնդիրն այն է, թե ինչքանով է Հայաստանը բիզնեսի համար հետաքրքիր պլատֆորմ իրականում: Եվ երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները այդ մասին բարձրաձայնում են արտերկրի դիվանագետների և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների առաջ, ապա ունկնդիրների մտքում թերևս առաջանում է մի պարզ հարց՝ իսկ Հայաստանն ինչո՞ւ հետաքրքիր պլատֆորմ չէ հենց հայաստանցի կամ հայազգի ներդրողների համար:

Ունի՞ այդ հարցին պատասխան վարչապետը, կամ Սերժ Սարգսյանը, կամ որևէ այլ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյա: Օրինակ, Շվեյցարիայի դեսպանը կարող է ընդամենը տալ մի պարզ հարց, որը գուցե չի հնչում ընդամենը դիվանագիտական էթիկայից ելնելով: Իսկ հարցը իսկապես պարզ է՝ մարտին ստեղծվել է Հայաստանի ներդրողների ակումբ, որին անդամակցում են ռուսաստանցի հայ միլիարդատերեր և միլիոնատերեր, թվով երեք տասնյակ: Ցույց տվեք խնդրեմ այդ ներդրողների ակումբի, այսպես ասած, ներդրումային պորտֆելը, որը իր կշռով համարժեք լինի ակումբի այսպես ասած քաշին: Բավական է այդ հարցը, Հայաստանի ներդրումային հետաքրքրության թեման փակելու համար: Որովհետև, ինչպես, օրինակ, տարիներ առաջ հայտարարում էր նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը, օրինակ, ամերիկացի ներդրողներին Հայաստանում ներդրում կատարելու հարցում շահագրգռելու համար շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին լինեն ամերիկահայերի ներդրումային օրինակներ, քանի որ ամերիկացի գործարարի համար այդ հանգամանքը Հայաստանի ներդրումային վստահելիության առաջին ցուցիչներից մեկն է:

Եթե արտերկրի և Հայաստանի մեծահարուստները ներդրում չեն կատարում Հայաստանում, և ավելին՝ ավելի մեծ ծավալի կապիտալ արտահանում են Հայաստանից դուրս, ապա չի կարող որևէ արտաքին ներդրողների համար լուրջ լինել Հայաստանի հետաքրքիր բիզնես-պլատֆորմ լինելու հանգամանքը: Հակառակ պարագայում ստացվում է մի իրավիճակ, երբ տնտեսական օրգանիզմի այսպես ասած կենսական անոթները և արյունատար համակարգը կա՛մ հայկական օլիգարխիայի, կա՛մ ռուսական պետական կորպորացիաների սեփականությունն են, ընդ որում կառավարման կասկածելի էֆեկտիվության պայմաններում, իսկ արտաքին ներդրողները հրավիրվում են այսպես ասած հարակից էֆեկտի համար, որպեսզի ապահովվի հանրային գնողունակության որոշակի մի մակարդակ՝ այդ ենթակառուցվածքները «վիտամիններով» ապահովելու համար:

Որևէ արտաքին ներդրող չի ցանկանում լինել Հայաստանի օլիգարխիկ համակարգի վիտամին: Այն, որ Շվեյցարիայի դեսպանը, կամ որևէ այլ դիվանագետ չի հնչեցնում պարզ հարցը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը, ամենևին չի նշանակում, որ այդ հարցը չկա: Պարզապես այն չի հնչում գուցե ոչ միայն պատասխանի առանց այդ էլ պարզ լինելու, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաների պատասխաններին չվստահելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում