Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանն ու գողականները

Թոխմախի Մհերը գրոհել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա՝ «էդ ով ա» տարբերակով: Մհերն իհարկե իր ամպլուայի մեջ է: Իսկապես, նրա համար Տիգրան Սարգսյանն «էդ ով ա»: Տիգրան Սարգսյանն էլ պատասխանել է, թե իրեն դա բացարձակապես չի մտահոգում, քանի որ ինքն այլ արժեքային տիրույթում է:

Սակայն եկեք ուշադրություն դարձնենք, որ այս երկու մարդիկ էլ՝ մեկն ինտելեկտուալ, մյուսը գողական, Սերժ Սարգսյանի տիրույթում են, այսինքն գտնվում են նրա ղեկավարած իշխող կուսակցության շարքերում, ընդ որում խորհրդի անդամ են՝ գողական Մհերն ու «ինտելեկտուալ» Տիգրան Սարգսյանը: Եվ այս պատկերը լավագույնս բացահայտում է, թե ինչպիսի անհարմար վիճակում է գտնվում Սերժ Սարգսյանը՝ մի ոտքով ինտելեկտուալների, մյուս ոտքով գողականների վրա հենված լինելով:

Բանն այն է, որ Սարգսյանը չի կարող հարմար տեղավորվել ու նստել այսպես ասած մի աթոռին: Նա չի կարող մի մասը հանել ինտելեկտուալների «աթոռից», ու չի կարող նաև վեր կենալ մյուս մասով «գողականների» աթոռից: Հասարակությանը խաբելու, մոլորեցնելու կամ այսպես ասած քարոզչական էֆեկտի միջոցով կախարդելու համար նրան շատ անհրաժեշտ են ինտելեկտուալները, իսկ ահա ընտրություն կեղծելու, թաղերում իրավիճակը հանկարծ քաղաքացիների, ընդդիմության «ձեռքը չտալու» համար էլ նրան հարկավոր են գողականները: Ահա այսպես՝ Սերժ Սարգսյանը հայտնվել է երկու քարի արանքում, և բարդությունն այն է, որ նա չի կարող այդպես շարունակել:

Նա պետք է հրապարակավ կամ մեկից, կամ մյուսից հրաժարվի: Կա՛մ պետք է ինտելեկտուալներից հրապարակավ հրաժարվի գողականների առաջ, կա՛մ պետք է հասարակության առաջ հրապարակավ հրաժարվի գողականներից: Այլընտրանք, Սերժ Սարգսյանը չունի: Անհնար է լինելու չհրաժարվելով համատեղելը, անգամ՝ այսպես ասած մոռացության մատնելով համատեղելն է լինելու անհնար, որովհետև թող իշխանությունը անիմաստ հույս չունենա, թե ասենք Թոխմախի Մհերին ստվեր ուղարկելով, հասարակության առաջ նրա անունը չշոշափելով, նա կարող է գողականներին տակից իրենց գործը անել տալ, իսկ ինտելեկտուալներով էլ ներսից ժողովրդի աչքը հանել: Սակայն այն, որ Թոխմախի Մհերն այս պատասխանատու պահին որոշում է գրոհել Տիգրան Սարգսյանին, վկայում է, որ Սերժ Սարգսյանն ունի գողականներին սանձելու լուրջ խնդիր: Բանն այն է, որ հակառակ դեպքում Մհերը չէր համարձակվի ոտնձգություն կատարել իշխանության քարոզչական պաստառի վրա:

Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը լուծելու իր խնդիրը Մհերի և նրա այսպես ասած արժեքային համակարգում գործող շատ շատերի հետ: Նրա՞նք են Սերժ Սարգսյանին գին վճարելու, որ նրանց տրվի գոնե ազատության մեջ լռելու հնարավորություն կամ արտոնություն, թե՞ Սերժ Սարգսյանն է գին վճարելու նրանց լռության համար, ինչը նշանակում է, որ վճարելու է այդ գինը պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում