Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը հրավիրեց տոնավաճառներում անցկացվող հարկային ստուգումներին:«Մամուլը հեղեղված է ՊԵԿ առանձին աշխատակիցների վայրագությունների մասին հրապարակումներով: Որպես ՊԵԿ նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյա, խնդրում ենք կոնկրետ պարզաբանեք, թե ինչպես եք վերաբերվում նրանց վայրագություններին, մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքերին», հարցրեց պատգամավորը: