Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Նկարիչների աշխատանքներն արվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Մտահղացումն ու իրագործումը ՀՀ բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի նկարիչների միությանն էր:

Ներկայացվել են շուրջ 80 աշխատանքներ, որոնք «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելությունների արդյունքն են և պատկերում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրաշագեղ բնությունն ու, միաժամանակ, անդրադառնում այս տարվա օգոստոսին արգելոցում բռնկված սաստիկ հրդեհից տուժած տարածքներին:

Հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ցուցահանդեսի համակարգող Սևադա Սարգսյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Կարեն Աղամյանը հրաշալի նախաձեռնության իրականացման համար իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանության նախարարությանը, նշել էկոմշակույթի ձևավորման գործում նման միջոցառումների կարևորությունը: Արծրուն Պեպանյանը նշել է, որ ցուցադրությունը միտված է կարևոր մի գործի, որը կոչվում է ազգային վերափոխում և որի նպատակն է ունենալ այլ որակի քաղաքացի, այլ որակի պետություն։ «Մենք բոլորս այսօր ներկա ենք կարևոր, անկյունաքարային միջոցառման, և թող մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ գիտակցի, որ ինքը մասնակից է ազգային մեծ գործի ու իր ներդրումն է բերում այդ մեծ գործին։ Մենք այլընտրանք չունենք, մենք պիտի ձևավորենք բնություն պաշտող, մարդ սիրող, պետության արժեքն իմացող քաղաքացի, և կանենք դա միասին»,- իր խոսքում նշել է բնապահպանության նախարարի խորհրդականը:

Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 20-ը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում