Ամերիկյան Bose ընկերությունը գումար է հավաքում՝ թողարկելու քնի համար նախատեսված ականջակալներ, որոնք արգելափակում են կողմնակի ձայները։
![]()
Sleepbuds-ի արտադրության համար արդեն հավաքվել է 439 հազար դոլար՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Դրամահավաքը կազմակերպվել էր Indiegogo հարթակում։ Ականջակալները քնի ժամանակ արձակում են բնության ձայներ և արգելափակում կողմնակի աղմուկը՝ ամուսնու խռմփոցը, շան հաչոցը, փողոցի մեքենաների աղմուկը և այլն։

Ականջակալների հետ առաջարկվում է լիցքավորիչ պատյան և հավելված, որում կարելի է ընտրել հավանած ձայնային ֆոնը, օրինակ՝ ջրվեժի կամ անձրևի, քամու ձայն, թռչունների երգ։ Bose Sleepbuds-ի արժեքը սկսվում է 150 դոլարից։











































