Sunday, 28 04 2024
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ

Անշարժ գույքի մոտ 3200 գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվել ՊԵԿ-ին. հարուցվել է քրգործ

Անշարժ գույքի բազմաթիվ գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվել ՊԵԿ-ին. փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ կառավարության 30.12.2010թ. թիվ 1775-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվել է 2011թ.-ից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից նշված գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ներդրված ARPIS էլեկտրոնային համակարգում չեն վերծանվել 2013-2017 թվականների հաշվետու եռամսյակների վերջին օրերի գործարքները (համակարգը վերծանել է մինչև եռամսյակի վերջին օրվա գործարքները): Արդյունքում հանրապետության տարածքում կատարված անշարժ գույքի 3204 գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն արտացոլվել եռամսյակային հաշվետվություններում և չեն ներկայացվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:

Մասնավորապես՝ նշված էլեկտրոնային համակարգում չեն վերծանվել տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա ընդհանուր 1.108.058.395 դրամ կադաստրային և 3.258.931.861 դրամ պայմանագրային արժեքով թվով 110 գործարքների և ֆիզիկական անձանց կողմից կատարված՝ 76 հասարակական, արտադրական նշանակության՝ ընդհանուր 1.092.450.019 դրամ կադաստրային և 1.073.993.510 դրամ պայմանագրային արժեքով անշարժ գույքի նկատմամբ գործարքները, ինչի հետևանքով պետական լիազոր մարմինը տարիներ շարունակ զրկվել է հարկերի գանձման գործառույթներն օրենքով սահմանված կարգով պատշաճ իրականացնելու հնարավորությունից:

Ստացված տվյալները տրամադրվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին և հանձնարարվել է պարզել հարկման ենթակա այն գործարքները, որոնցով չեն հաշվարկվել և չեն գանձվել հարկման ենթակա գումարները:

Ուսումնասիրության ներկա փուլում արդեն իսկ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի նկատմամբ 58.350.000 դրամը գերազանցող 5 գործարքներ (որոնցից 2-ը կատարվել են 30.06.2014թ., մյուսները՝ 31.03.2014թ., 30.09.2014թ., 31.03.2016թ.)` ընդհանուր 682.699.420 դրամ արժեքով, չեն հայտարարագրվել, և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 78.189.884 դրամ ԱԱՀ-ի գումար՝ առանց տույժ տուգանքի:

Իսկ տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված` ընդհանուր 7.859.000 դրամ արժեքով 3 գործարքներով հաշվարկներ չներկայացվելու հետևանքով պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 1.571.800 դրամ ԱԱՀ գումար՝ առանց տույժ տուգանքի (այդ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարեցված է):

ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստուգումները շարունակվում են: Սակայն,  նկատի ունենալով, որ  արդեն իսկ հայտնաբերված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով պետության օրինական շահերին առանձնապես խոշոր չափերով վնաս  է պատճառվել, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում