Բրազիլացի 25-ամյա ֆուտբոլիստ Դիոնաթան Տեյշեյրան մահացել է ողբերգական մահով: Անգլիական «Սթոք Սիթիի» և մոլդովական «Շերիֆի» պաշտպանի սիրտը կանգ է առել, Բրազիլիայի Լոնդրին քաղաքում, տան բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ:
Ըստ նախնական տվյալների Տեշյերշրայի մահվան պատճառը սրիտի նոպան է: Բրազիլացի ֆուտբոլիստը հանդես գալով Սլովակիայի «Կոշիցե» թիմում ստացել էր այս երկրի քաղաքացիություն: Տեյշեյրան հասցրել էր խաղալ Սլովակիայի երիտասարդական հավաքականում:









































