ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրին քարտի վիճակախաղով Ամերիկա են գալիս «ոչ լավագույն մարդիկ»։
«Եթե նայեք վիճակախաղային համակարգին և այն մարդկանց, ովքեր մեր երկիր են գալիս այդ վիճակախաղով, ապա կհասկանաք, որ երկրները չեն տալիս իրենց լավագույն քաղաքացիներին»,-ասել է ԱՄՆ նախագահը Fox News-ի հետ հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ այդ վիճակախաղի պատճառով ԱՄՆ են գալիս այնպիսի «գազաններ», ինչպիսին Նյու Յորքում ահաբեկչություն իրականացնողն է։ Նա կրկին կոչ է արել դադարեցնել այդ ծրագիրն ու վերջ դնել շղթայական միգրացիային։











































