Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ժամանել է Բելգիա, որպեսզի խուսափի իր հասցեին հնչած սպառնալիքներից, և կվերադառնա միայն այն դեպքում, երբ իրեն «երաշխիքներ» տրամադրվեն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ես որոշեցի գալ Բելգիա` Բրյուսել, քանի որ այն Եվրոպայի մայրաքաղաքն է»,-լրագրողներին ասել է Պուչդեմոնը։
Պուչդեմոնի խոսքով՝ ներկայում նման երաշխիքներ չկան։









































