Այսօր ժամը 23:45-ին «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում տեղի կունեն Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա» հանդիպումը:
Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում անգլիական թիմին, վերջինի հաղթանակի համար սահմանելով 1.3 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 4.7, իսկ «Բենֆիկայի» հաղթանակը՝ 6.6 գործակցով:
Չնայած որ, բրիտանացի վերլուաբանների զգալի մասը այսօրվա խաղում «Յունայթեդի» մեկնարկային կազմում Հենրիխ Մխիթարյանին չի տեսնում, այդուհանդերձ բուքմեյքերները մեր ֆուտբոլիստի գոլ խփելու հնարավորությունները բավական բարձր են գնահատել:
Մասնավորապես, Մխիթարյանի գոլ խփելու համար սահմանված է ընդամենը 2.6 գործակից:



































