Չիգորինի հուշամրցաշարը, որն անցկացվում էր Սանկտ Պետերբուրգում, ավարտվեց։ 4 շախմատիստ՝ Կիրիլ Ալեկսեյենկոն, Դավիթ Պառավյանը, Ալեքսեյ Սառանան և Սետուրամանը, վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեկսեյենկոն, Պառավյանը դարձավ երկրորդը, իսկ Սետուրամանը եզրափակեց լավագույն եռյակը:
Մեր 6 մասնակցից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Արման Միքայելյանը, ով ընդամենը կես միավորով զիջեց մրցանակակիրներին՝ կիսելով 5-14-րդ տեղերը։ Նա նաև 12 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը։
Սարգիս Մկրտչյանն ու Արթուր Դավթյանը վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 35-70-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, Սարգիսը գրավեց 41-րդ տեղը, ինչպես նաև լրացրեց միջազգային վարպետի նորմա, իսկ Արթուրը՝ 70-րդ։
Չիգորինի հուշամրցաշարի մեր մյուս մասնակիցներից Հովհաննես Հակոբյանը մրցաշարն ավարտեց 5 միավորով, Հայկ Երիցյանը՝ 4․5, Վլադիմիր Պողոսյանը՝ 2։









































