Ստենֆորդի համալսարանի գիտնականները (Կալիֆորնիա) կուսումնասիրեն Լաս Վեգասի հրաձիգ Ստիվեն Փեդոքի ուղեղի հյուսվածքը։ Աշխատանքը կտևի մի քանի ամիս, դրա նպատակն է հնարավոր նևրոլոգիական շեղումներ հայտնաբերելը։
Փեդոքի ուղեղի վիզուալ ստուգումը որևէ շեղումներ ի հայտ չի բերել։ Մասնագետները կարծում են, որ հանցագործները հաճախ տառապում են հոգեկան հիվանդություններով և հակասոցիալական վարքով, ինչը չի ազդում նրանց ուղեղի վիճակի վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում երաժշտական փառատոնի այցելուների վրա կրակ բացելով՝ նա սպանել էր 58 մարդու, վիրավորել մոտ 500-ին, որից հետո վերջ դրել կյանքին։









































