Saturday, 20 06 2026
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից

Ոստիկանության կողմից ԴՆԹ տվյալների հավաքագրումը տոտալ հսկողություն սահմանելու փորձ է․ իրավապաշտպան

Հոկտեմբերի 24-ին մեկնարկած ԱԺ լիագումար նիստի օրակարգ է ընդգրկվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոստիկանությանը թույլատրել հաշվառել և վարել ԴՆԹ քարտադարաններ: ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի խոսքերով՝ մատնադրոշմային հաշվառման համակարգը, որը նույնականացման հիմնական միջոցն է, այլևս բավարար չէ ծանր և առանձնապես ծանր հանգացործություն արած մարդկանց բացահայտման համար, քանի որ, նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելով, հասարակ անձինք կարող են մատնահետքեր չթողնել, իսկ դիակներից ոչ միշտ է հնարավոր լինում մատնահետք վերցնել։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում նախագիծն առանց խոչընդոտ հավանության արժանացավ և ենթադրվում է, որ ԱԺ լսումների ժամանակ էլ նույնը կլինի։ Մինչդեռ իրավապաշտպանները համարում են, որ սա տոտալ հսկողություն սահմանելու հերթական մեխանիզմն է։ «Օուրելի 1984-ն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Գենետիկ կոդի հավաքագրումն անհամաչափ միջամտություն է մարդու անձնական կյանքին, և որևէ կերպ անհրաժեշտ չէ իրավական, ժողովրդավարական պետության պահանջներից ելնելով գնալ այդ փոփոխությւանը»,- հավելեց իրավապաշտպանը։ Նրա խոսքերով՝ հաշվի առնելով ներկա իրավական համակարգի պրակտիկան, կարող ենք համարել, որ ԴՆԹ տվյալների հավաքագրումը, որն արվում է ենթադրյալ հանցագործությունների դեմ պայքարելու անհրաժեշտությունից ելնելով, ապա դա նշանակում է, որ ոստիկանությունը յուրաքանչյուրին դիտարկում է որպես պոտենցյալ հանցագործի։ «Անձի ԴՆԹ-ի վերաբերյալ տվյալները հավաքագրելուց միայն անձը պետք է որոշի ու համաձայնություն տա։ Դա պետք է կատարվի միայն անձի համաձայնությամբ և ըստ անհրաժեշտության՝ ժառանգության, անձի նույնականացման և այլ հարցերում։ Այսինքն՝ դա պետք է լինի անձի իրավունքը, այլ ոչ թե պետության իրավունքը՝ անձի տվյալները նախօրոք ունենալու մասով»,- նշեց Սաքունցը։

Եվ հետո, իրավապաշտպանի խոսքերով՝ չկա ոչ մի երաշխիք, որ այդ տվյալները գաղտնի են պահվելու և չեն օգտագործվելու այլ նպատակներով՝ ընդհուպ անձի դեմ նոր հանցագործություն նախապատրաստել և ԴՆԹ տվյալն օգտագործել որպես ապացույց։

Իրավապաշտպանը չի հիշում որևէ առաջադեմ երկիր, որը կիրառում է այս մեխանիզմը։ «Ես որևէ դեպք չեմ հիշում։ Ես միայն գիտեմ, որ անձի անձնական տվյալները հավաքագրելն ու պահելը, դա լուրջ իրավունք է, և եվրոպական մոտեցումն այնպիսինն է, որ պետությունը պետք է սահմանափակ միջամտություն իրականացնի անձի անձնական տվյալների հավաքագրման մասով»,- ընդգծեց Սաքունցը՝ հավելելով, որ ոստիկանությունը ունի բավարար մեխանիզմներ և միջոցներ հանցագործությունների բացահայտման կամ նախականխման համար։ Իսկ եթե դրանք չեն բավականացնում, ապա այս նոր գործիքները պետք է առանձին դեպքերում կիրառվեն, ոչ թե անձանց տվյալները նախապես հավաքագրեն։ «Դե թող կանգնեն ու հայտարարեն, որ ով հանցագործություն է արել, գա, ներկայանա բաժին, իրենց անելիք չմնա։ Է հետո, բա իրենց աշխատանքը ինչումն է կայանում»,- նշեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում