Վաղը ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահները կլինեն Ստեփանակերտում և կհանդիպեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
ԼՂՀ նախագահի մալո խոսնակ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման ժամանակ ղարաբաղյան կողմը նորից բարձրացնելու է այն հիմնական հարցերը, որոնք օրակարգում են միշտ, և լուծման կարիք ունեն:
«Մենք բարձրացնում ենք նույն խնդիրները, քանի որ խնդրի էությունը չի փոխվել, իրավիճակն արմատապես չի փոխվել: Բարձրացնում ենք Արցախի մասնակցության հարցը, զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիպուկահարներ հետքաշման և մի շարք այլ խնդիրներ»,- մանրամասնեց Բաբայանը:
Նա նշեց, որ այս խնդիրներից որոշները չեն լուծվում, որոշները լուծման գործընթացում են, որոշներն էլ դեռևս քննարկման մեջ են. «Սովորական աշխատանքային հանդիպում է լինելու. որևէ արտառոց բան չկա»: