«Այս պայմանագրի վերնագիրը ամբողջությամբ արտացոլում է դրա էությունը: Այո, սա համապարփակ և ընդլայնված գործընկերության սկզբունքներն են, պրոցեդուրաներն են և ուղղությունները»,- ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ դա ոչ այն առավելագույնն է, ինչ կարող է տալ Եվրամիությունը, այլ այնքանն է, ինչքանը կարող է վերցնել Հայաստանի Հանրապետությունը:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց հետևյալ փաստերը. պաշտոնական Մոսկվան որևէ առարկություն չի ներկայացրել համաձայնագրի ստորագրմանը, բայց նաև չի ասել, որ չի առարկում, նաև՝ այսօր ռուսական պրոպագանդայի ստորաբաժանումները Հայաստանում ուղղակի պատերազմ են հայտարարել այս համաձայնագրին. «Ոչ մի երաշխիք չկա, որ նոյեմբերի 23-ին մենք չենք ունենա այց Մոսկվա կամ շատ կարևոր այց Մոսկվայից, որից հետո մի շատ լայն մենյու կբերվի պատճառաբանությունների, և կասեն՝ դե չստացվեց, և հետո այդ հեքիաթասացության լապշան կկախեն մեր հեռուստադիտողների ականջներից»:
Քաղաքագետի համոզմամբ՝ կստորագրվի համաձայնագիրը, թե ոչ՝ բացատրում է ոչ թե քաղաքագիտությունը, այլ հոգեբուժությունը և պայծառատեսությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: