Այսօր Կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում Արմավիրի մարզի Լենուղի գյուղի նախկին հանրակացարանի շենքի բնակիչները, ովքեր պնդում էին, որ 4-րդ կարգի վթարային շենքում են ապրում, և ո՛չ մարզպետը, ոչ էլ մարզից պատգամավոր ընտրվածները իրենց չեն աջակցում նոր բնակարաններ ստանալու հարցում:
«Նահապետ Գևոգյանն էլ լավ գիտի, ընտրության ժամանակ ընտրվել են, հիմա էլ հեռու քաշվել. էս ո՞ր թիվն ա, զուգարան, բաղնիք էլ չունենք, պաժառ էլ եղավ»,- նշեցին վթարային շենքի բնակիչները:








































