«Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերի 18-ամյա դուստրը շահել է գործն ընդդեմ Porsche-ի, հայտնում է Life պորտալը։
Միդոու Ուոքերը մեղադրել է ընկերությանն իր հոր մեքենայի անվտանգության գոտու անսարքության մեջ։ Աղջիկն ապացուցել է, որ հենց այդ պատճառով է դերասանը ողջակիզվել Porsche Carrera GT-ի սրահում 2013 թվականի նոյեմբերին։

Միդոուն դատական հայց էր ներկայացրել Porsche-ի դեմ 2015 թվականին՝ հայտարարելով, որ հայրը հայտնել էր թակարդում՝ ուղևորի նստատեղի անսարք ամրագոտու պատճառով։ Ուոքերը չի եղել Porsche Carrera GT-ի (2005) ղեկին։ Աստղի դստեր կարծիքով՝ ավտոհսկայի ներկայացուցիչներն իմացել են այդ մոդելում առկա խնդիրների մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։






































