Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, պատմել է, որ դերասանի բնակարաններից մեկը ձևակերպված է եղել Վիտալինայի անունով դեռևս նախքան նրանց ամուսնանալը: Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ժամանակին հրաժարվել է, որ Ջիգարխանյանն իր անունով կտակ կազմեր, քանի որ այն հնարավոր էր վիճարկել: Սողոմոնյանը նշել է, որ Ջիգարխանյանը չափազանց հեշտ է վստահում մարդկանց, գրում է bimru.ru-ն:
Սողոմոնյանի խոսքով՝ Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի մեքենայություններից հետո Ջիգարխանյանը բառացիորն ապրելու տեղ չունի: Ուստի ընկերները պատրաստ են նրա համար բնակարան վարձել Մոսկվայում:
Դերասանի ընկերը չի հերքում, որ իրավաբանորեն Ջիգարխանյաննն ինքն է համաձայնվել իր անշարժ գույքը ձևակերպել կնոջ անունով:









































