Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

ՊԵԿ-Ծառուկյան «պատերազմը» շարունակվո՞ւմ է. «Առինջ մոլի» վաճառականները ԱԺ-ի մոտ ցույց կանեն. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող «Առինջ մոլ»-ի վաճառականներն այս ուրբաթ գալու են Ազգային ժողովի շենքի մոտ`բողոքելու հարկային ծառայությունից:

«Հարկայինից վաճառականներին ասել են, որ սրանից հետո պետք է հաշիվ ֆակտուրա տրամադրեն, թե ինչ տեսակի ապրանքներ են բերում և որ տեսակից քանի հատ: Սա առաջացրել է վաճառողների դժգոհությունը, որովհետև նախկինի փոխարեն ավելի շատ հարկ են վճարելու: Ասել են նաև՝ եթե պատշաճ չներկայացնենք`կտուգանվեք»,- «ՀԺ»-ին տեղեկությունը փոխանցեց «Առինջ մոլ»-ի աշխատակիցներից մեկը:

«Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ, նման հարցերով չեմ զբաղվում, ես մոլի տնօրենն եմ: Ազգային ժողովի մոտ գալը վաճառականների կամքն է, ոնց ուզում են, թող անեն, մեր շուկան իր հունով աշխատում է, հարկայինից դժգոհություն չունենք, իմ մոտ, որ չեն բողոքում»:

Մեզ դիմած անձը նաև տեղեկացրեց, որ այժմ ցուցակագրում են այն վաճառականներին, ովքեր պետք է գնան ԱԺ-ի մոտ և բարձրաձայնեն համընդհանուր խնդիրը:

Տպավորություն է ստեղծվում, որ ծառուկյանական թևը մոլի աշխատակիցների միջոցով հակահարված է տալիս ՊԵԿ-ի սկսած «պատերազմին»: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը միանգամից լայնածավալ ստուգումներ իրականացրեց Ծառուկյանին պատկանող ընկերություններում:

Ծառուկյանների բարեգործական հիմնադրամի տնօրեն, պատգամավոր Իվետա Տոնոյանը մեր հարցերին ի պատասխան բացառեց այն հանգամանքը, թե մոլի ղեկավարությունը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ աշխատակիցների որոշումների վրա:

Այն փաստին, թե այս քայլով չի՞ շարունակվում ՊԵԿ-Ծառուկյան «պատերազմը», երբ այս անգամ հարձակումը հենց վերջիններիս կողմից է, Տոնոյանը պարզաբանեց. «Փորձել պարոն Ծառուկյանի ընկերություններում իրականացված  գործընթացները ինչ-որ կերպ կապել այլ գործընթացների հետ, որեւէ իրական հենք չունեն: Սրանք տարբեր գործընթացներ են եւ պետք չէ շաղկապել միմյանց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում