Մերձմոսկվայում իրավապահ մարմինները կարծում են, որ սպանությունը «Դոն» մայրուղու 43-րդ կիլոմետրում իրականացրել է 25-ամյա հայ: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հիշեցնենք՝ երկու բեռնափոխադրողների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել 2017 թ. ապրիլին վաղեմի վեճի հողի վրա:
Հաղորդվում է, որ ոմանք հրաձգություն են սկսել 3 մարդատար մեքենաներից երթուղային միկրոավտոբուսների վարորդների ուղղությամբ: Հանցագործները դեպքի վայրից փախել են Lada, Skoda Octavia ավտոմեքենաներով, Mercedes միկրոավտոբուսով՝ անհայտ ուղղությամբ:
Հրաձգության հետևանքով զոհվել է 34-ամյա չեչեն Մուհամեդ Ումալատովը: 3 տղամարդ վնասվածքներ են ստացել:









































