Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մասնակցել է ՖԻՖԱ-ի կողմից անցկացված աշխարհի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությանը: Մեր ֆուտբոլիստը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում առաջինը նշել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Երկրորդ հորիզոնականում Իտալիայի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է, իսկ երրորդ տեղում` Բրազլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը:
Փաստորեն, Մխիթարյանը չի քվեարկել Լիոնել Մեսսիի օգտին, որը շատերի կարծիքով արժանի էր լինել առաջին տեղում:
Տարվա մարզիչ անվանակարգում Մխիթարյանն առաջին հորիզոնականում նշել է «Ռեալի» գլխավորող Զինեդին Զիդանին: Մեր ֆուտբոլիստը երկրորդ հորիզոնականում նշել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդ տեղում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին:








































