Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանում քաղաքականություն չկա․ ՏԻՄ ընտրություններն այս անգամ էլ կդիտարկեն «ֆեյք» դիտորդները

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականցնելու 11 տեղական դիտորդական կազմակերպություն և ոչ մի միջազգային կազմակերպություն։ Ընդ որում, երբ դիտարկում ենք դիտորդական առաքելության համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ցանկը, ապա միայն հանրությանը հայտնի մեկ-երկու կազմակերպություն կա։ Մնացածի անգամ անվանումները ծիծաղ են առաջացնում։ Սակայն հենց այս կազմակերպությունների դիտորդներն էլ ծածկում են ամբողջ դիտորդական դաշտը, սակայն խախտումների մասին առանձնապես բարձրաձայնումներ չեն լինում։ Նույն՝ «Հաղթանակի զավակներ» ՀԿ-ն, 100 դիտորդ հավատարմագրած «Ազատ երիտասարդական խորհուրդ» ՀԿ-ն, «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունը, 48 դիտորդ հավատարմագրած «Հայք»-ը, «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ն ու մյուսները մասնակցել են և նախորդ խորհրդարանական ընտրություններին, դրանից առաջ բոլոր համապետական ընտրություններին և վերջում պարզվել է, որ այդ կազմակերպությունները բացարձակ կապ չունեն դիտորդական առաքելության հետ, իսկ նրանց հավատարմագրած դիտորդները պարզապես «ֆեյք» դիտորդներ են, որոնք եղել են ՀՀԿ-ի վստահված անձ, ՀՀԿ-ի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ։ Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո բազմաթիվ դեպքեր բացահայտվեցին, երբ տեղամասում դիտորդի վկայականով գտնվող անձը հավատարմագրված չի եղել ԿԸՀ-ում։ Նրանք պարզապես դիտորդի վկայական փակցնելով լրացրել են տեղամասում դիտորդի տեղը՝ չբարձրաձայնելով խախտումների մասին։ Իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դեպք էր արձանագրվել, որ ՀՀԿ-ական ավագանու անդամի թեկնածուն էր ներկա եղել տեղամասում` դիտորդի վկայականով։ Երբ նրան զգուշացրել էին, առանց նեղվելու վկայականը հանել-տվել էր և գնացել տեղամասից:

«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին մշտապես մասնակցել է դիտորդական առաքելության, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս անգամ որոշում են կայացրել չմասնակցել, քանի որ անիմաստ են համարում մասնակցել մի գործընթացի, որը բեմադրություն է հիշեցնում և որտեղ քաղաքականություն չկա։ «Սովորաբար Հայաստանում ընտրությունները, հատկապես ՏԻՄ ընտրությունները, անցնում են այն մթնոլորտում, որը հեռու է ժողովրդավարության մեր ընկալումներից։ Մրցապայքարի հիմքում ոչ թե ծրագրերն ու գաղափարներն են, այլ թեկնածուների անձն է և նրանց շրջապատի անձինք։ Այս ընտրություններին մեր հետաքրքրության պակասը հենց այս հանգամանքով է բացատրվում։ Ընտրություններում քաղաքականություն չկա բացարձակ։ Ոչ մեկը ծրագիր չի ներկայացնում, իրական մրցակցության ականատես չենք լինում»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում ընտրությունների ժամանակ դիտարկելու ոչինչ չկա։ Ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, միայն իշխանությունն է՝ իր թեկնածուներով մրցում է, մրցակցում է ու ընտրվում։ «Ամեն ինչ կանխորոշված է։ Այստեղ ինչ դիտարկես։ Ում կողմից իրականացված խախտումը դիտարկես»,- նշեց Իոաննիսյանը։ Վերջինս նորմալ է համարում, որ ՏԻՄ ընտրություններին միջազգային կազմակերպություններ չկան, քանի որ նրանք գալիս են և մասնակցում են համապետական ընտրություններին, կամ առավելագույնը՝ Գյումրու կամ Վանաձորի ընտրություններին։ «Փոքր, գյուղական ընտրություններին միջազգային կազմակերպությունները չեն մասնակցի»,-ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում