Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Կապիտալ». Հայաստանյան ռոքն ունի լսված լինելու խնդիր

«Կապիտալ»-ը զրուցել է Road Movie ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Հենրիխ Կարագյոզյանի հետ, ով թերթի հետ զրույցում ասել է, որ հայկական ռոք երաժշտությունը հիմնականում դյուրին մուտք չունի ռադիո և հեռուստատեսություն. «Հանրությունն ունի երաժշտական որոշակի ձևավորված ճաշակ, և երաժշտական շուկան արդեն փորձում է դրան համահունչ շարժվել: Հարցն այն է, որ եթե հեռուստատեսությամբ ռոք հնչեր, մարդիկ գուցե լսելով ձգտեին դեպի այդ երաժշտությունը: Իհարկե, կան խմբեր, որոնք վերջերս սկսել են հնչել հեռուստատեսությամբ, բայց միևնույն է, տոկոսային հարաբերությամբ շատ քիչ է: Ամեն ոճ պետք է իր տեղն ունենա ու մրցունակ լինի։ Երկար տարիներ ռոքը երկրորդ պլանում է եղել։ Ռոքը հնարավորություն չի ունեցել լիարժեք ինքնադրսևորվել: Ես չեմ ասում՝ թող գան, օգնեն մեզ, պարզապես, եթե շուկան հնարավորություն տար դրանով զբաղվել ու փող աշխատել, հիանալի կլիներ:

Խնդիրներից մեկն էլ այն է, որ հայկական ռոք խմբերի մեծ մասն ինքնաֆինանսավորմամբ է գոյատևում: Ռոք խմբերը չեն կարողանում կամ դժվարությամբ են դուրս գալիս երկրից, մասնակցում փառատոների»։ Թերթի հարցին, թե ինչ վիճակում է ռոքը Հայաստանում, Հ. Կարագյոզյանը պատասխանել է. «Վերջին 10-15 տարում ռոքն աշխուժացել է: Կան շատ երիտասարդ խմբեր, որոնց որակը բարձրացել է։ Ուրախալի է, որ արդեն երկու տարի (2009-2010 թթ.) է, ինչ ռոքը ներգրավված է Էրեբունի-Երևան տոնակատարությունների, միջոցառումների շրջանակում: Հայաստանյան ռոք խմբերն ունեն հանրության կողմից լսված լինելու խնդիր: Ռոք հանրությունն այնքան էլ մեծ չէ: Ռոք լսողներ կան, որ գալիս են համերգների, բայց մարդկանց թիվը փոքր է»:

Անդրադառնալով տարածված այն մտածելակերպին, ըստ որի ռոքը զուգակցվում է բացասականի հետ, խմբի ղեկավարն ասել է. « Չիմացության պատճառով է, որը եկել է խորհրդային ժամանակներից, երբ ռոքը զուգակցվում էր ագրեսիայի հետ: Դա իրականության հետ կապ չունի: Ռոքը 20-րդ դարի երաժշտության կարևորագույն մասերից է՝ սկսած 1960-ականներից։ Ռոք երաժշտությունը, ինչպես արվեստը, սահմանում չունի: Ինձ համար ռոքն անկեղծություն է, ինչպես արվեստի մյուս տեսակները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում