Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտարարել է, որ հանձնաժողովը գտել է պաթյունի ձայնագրություն նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154-ի բորտային ինքնագրիչում։ Նա ընդգծել է, որ հանձնաժողովը դեռևս գարնանն է հնչեցրել պայթյունի վարկածը, սակայն հիմա «հայտնի է փոքր-ինչ ավելի»։
Նախարարը նշել է, որ ներկայում իրենք զբաղվում են ձայնագրության ուսումնասիրությամբ, և հաջորդ գարնան վերջին պատրաստ կլինի զեկույց, որում կներկայացվեն իրադարձությունների հաջորդականությունն ու ողբերգության մեղավորները։
Նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարվել էր 2010 թվականին Սմոլենսկ-Սեվերնի օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս։ Զոհվել էին ինքնաթիռում գտնված բոլոր՝ 96 անձիք, որից 8-ը՝ անձնակազմի անդամներ։










































