Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Մոսկվան պատերազմ է սադրում` հանուն «բարեկամության»

Մոսկվան պատերազմ է սադրում

Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը։ Ըստ համաձայնագրի՝ վարկն օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Համաձայնագրում նշվում է, որ վարկը տրամադրվում է պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով։ Հայկական կողմը վարկը օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում։ Մարումը հայկական կողմը պետք է կատարի 15 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։ Տեղին է հիշեցնել, որ երկու պետությունների կառավարությունների միջև նմանատիպ վարկային համաձայնագիր ստորագրվել է նաև 2015 թվականի հունիսի 26-ին, որն այժմ գործում է. խոսքը 200 միլիոն դոլար վարկի մասին է։

Սկզբունքորեն, իհարկե, անհասկանալի է վարկի տրամադրումը «բարեկամության» մոտիվով հիմնավորելը: Ռուսական կողմը, թերևս, ակնարկում է, որ Հայաստանին զենքը մատակարարում է ավելի էժան գներով, և իր տված վարկով իրականում մեր երկիրը ձեռք է բերում ավելի շատ զենք, քան շուկայական հարաբերություններում հնարավոր է գնել 100 միլիոն դոլարով: Մյուս կողմից` նույն 200 միլիոն դոլար վարկի գործարքը թափանցիկ չէ, և հասարակության համար դժվար է գնահատել, թե վարկային այդ բեռն ինչքանով է նպաստել Հայաստանի անվտանգության կամ պաշտպանունակության ամրապնդմանը, արդյո՞ք ռուսական կողմը կատարել է իր բոլոր պարտավորությունները, եղե՞լ են սպառազինության մատակարարման ձգձգումներ, թե՞ ոչ: Հայաստանի պատկան մարմինները` հղում կատարելով ռազմական գսղտնիքի վրա, այս հարցերին հստակ պատասխաններ չեն տալիս, ինչը հասարակության մոտ խիստ որոշակի կասկածներ է ծնում` հատկապես Ապրիլյան պատերազմից հետո, որին հայկական բանակն ակնհայտորեն անպատրաստ էր նաև սպառազինության առումով: Սակայն վարկային այս պատմությունները շոշափում են ավելի գլոբալ խնդիր, որը վերաբերում է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությանը:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության անդամ է և, եթե նրա վարքագիծը ներդաշնակ լիներ մյուս համանախագահների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իրապես միջնորդական քաղաքականությանը, ապա հնարավոր կլիներ նույնիսկ էմբարգո կիրառել ԼՂ հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելու վրա, ինչը տարածաշրջանում էապես կնվազեցներ միլիտարիզացիայի մակարդակը` չեզոքացնելով պատերազմի ռիսկերը: Մոսկվան վարում է իր միջնորդական առաքելությանը տրամագծորեն հակառակ քաղաքականություն: Նա միշտ «տաք» է պահում Ղարաբաղյան հակամարտությունը` կողմերին սպառազինելու միջոցով:

Սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին ու Հայաստանին` Մոսկվայի համար առաջին հերթին քաղաքական գործիք է, որի միջոցով նա վերահսկում է Ղարաբաղյան հակամարտությունը և դրա կողմերի քաղաքականությունը: Դա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին, որն, ի տարբերություն Ադրբեջանի, զրկված է սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունից և, ըստ էության, ռուսական վարկի հույսին է, ինչն ավելի է կաշկանդում Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պրոբլեմներ է հարուցում անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման ճանապարհին:

Ադրբեջանին ռազմական սպառազինության մատակարումը Ռուսաստանի համար նաև կոմերցիա է, սակայն նախ և առաջ շանտաժի գործիք է, որի միջոցով միանգամայն կառավարելի է դառնում Հայաստանի քաղաքականությունը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը մեծ այլընտրանք չունի, սակայն սպառազինությունների մրցավազքը, մեծ հաշվով, մսխում է Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման պոտենցիալը` կարգավորման գործընթացում մեծացնելով Հայաստանի վտանգավոր կախվածությունը Մոսկվայից:

Այս իրավիճակը հնարավոր է փոխել միայն այն պարագայում, երբ Հայաստանը կդառնա այնպիսի մրցունակ և կենսունակ մոդելի կրող, որ քաղաքականության համաշխարհային կենտրոնների համար լեգիտիմացված կլինեն տարածաշրջանային անվտանգության ձևավորմանն ուղղված Երևանի պահանջները: Իսրայելի օրինակը, որն ունի ոչ պակաս ագրեսիվ հարևաններ, խիստ ուսանելի է: Հրեական պետությունը կարողացել է հասնել այնպիսի մակարդակի, որ ԱՄՆ-ն դադարեցնում է իր անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին` վերջինիս ընդունած հակաիսրայելական բանաձևերի պատճառով: Թշնամական միջավայրը չի խանգարել, որ Իսրայելը դառնա մրցունակ պետություն` իր քաղաքական և տնտեսական կենսունակ համակարգերով: Երևանի առաջ քաշած օրակարգն ու պահանջներն առայժմ արժանանում են միայն համաշխարհային կենտրոնների ըմբռնմանը, որը ԼՂ հարցում չի դառնում նրանց տարբերակված քաղաքականություն, որովհետև գլոբալ հայացքի համար գոնե առայժմ տեսանելի չէ Հայաստանի որակական քաղաքակրթական խզվածությունն Ադրբեջանից: Այս ֆոնին Ռուսաստանը շարունակում է հանուն «բարեկամության» սպառազինել հակամարտության կողմերին` սադրելով նոր պատերազմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում