Սիրիայում Խմեյմիմ օդանավակայանից թռչելիս կործանվել է ռուսական Սու-24 ռմբակոծիչ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Անձնակազմը չի հասցրել կատապուլտ լինել և զոհվել է:
Ինքնաթիռը դուրս է թռել թռիչքուղուց և քանդվել է: Նախնական տեղեկությամբ՝ տեղի ունեցածի պատճառը կարող էր մեքենայի տեխնիկական անսարքությունը լինել:









































