Կոսմետիկա արտադրող Avon ընկերությունը փակում է իր ֆրանսիական ստորաբաժանումը, հայտնում է BBC-ն: Պատճառը ընկերության եկամուտների նվազումն է:
Avon-ի փարիզյան ներկայացուցչությունում հայտնել են, որ երաշխավորում են միայն արված պատվերների առաքումը և չեն խոստանում, որ վաճառողները կկարողանան ապրանքներ ստանալ 2013թ. հոկտեմբերից հետո:
Avon Products Inc-ը վաճառք է իրականացնում ավելի քան 100 երկրում: Ընկերությունն արտադրում է դեկորատիվ կոսմետիկա, պարֆյում, դեմքի մաշկի, մարմնի ու մազերի խնամքի պարագաներ, ինչպես նաև բիժուտերիա և աքսեսուարներ:
Ֆրանսիայում Avon-ը ներկա է ավելի քան 50 տարի: